|

| EMBASSY OF THE UNITED STATES OF AMERICA |
| NEWS RELEASE |
|
1 AMERICAN AVENUE YEREVAN, ARMENIA TELEPHONE (+374 10) 464700 FAX (+374 10) 464742 E-MAIL: USINFO@USA.AM |
14 Մայիսի, 2009
ԱՄՆ օժանդակությունը Հայաստանին 2010
Ի պատասխան վերջերս Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակության մասին մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներին` կուզենայի հայտնել հետևյալը.
Հայաստանին միջազգային օժանդակության ցուցաբերումը սկսվեց 20 տարի առաջ 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժից հետո, և այդ ժամանակվանից ի վեր Միացյալ Նահանգները հատկացրել է ավելի քան երկու միլիարդ դոլարի մարդասիրական օգնության ու զարգացման օժանդակություն, որն ուղղվել է Հայաստանի տնտեսական, սոցիալական ու կառավարման ոլորտներին: Օբամայի վարչակազմի ներկայացրած հայտում 2010 ֆինանսական տարում Հայաստանի համար պահանջվող գումարը (30 մլն դոլար) 25 տոկոսով ավել է 2009 ֆինանսական տարում Հայաստանի համար Բուշի վարչակազմի պահանջած գումարից (պահանջվել էր 24 մլն դոլար, իսկ Կոնգրեսն այդ գումարը կրկնապատկեց): Հայաստանին 2010 ֆինանսական տարում հատկացվելիք օժանդակության փաստացի ծավալների մասին Կոնգրեսը դեռ որոշում չի ընդունել:
Ինչ վերաբերում է ֆինանսավորման տրամադրմանը Լեռնային Ղարաբաղին, ապա բյուջետային հայտ Կոնգրեսին երբևէ չի ներկայացվում, քանի որ բյուջետային գործընթացում այդպիսի մեխանիզմ նախատեսված չէ: Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության տրամադրման հարցը կարգավորվում է ավելի ուշ` Կոնգրեսի ու Վարչակազմի միջև բյուջեի բանակցման ընթացքում:
Ռազմական օժանդակության մասով Վարչակազմի 2010 ֆինանսական տարվա համար ներկայացրած հայտով Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման շրջանակում Հայաստանի համար պահանջվել է նույնքան գումար, որքան 2009 ֆինանսական տարվա համար: Նվազում չի եղել: Ադրբեջանի հետ կապված ավելացումը պայմանավորված է խաղաղապահ ու ռազմածովային անվտանգության ասպարեզում ԱՄՆ գերակայությունների հետ, մասնավորապես` Կասպից ծովում տարածման և թմրադեղերի անօրինական փոխադրումների դեմ պայքարի հետ: Հայաստանի և Ադրբեջանի համար պահանջվող օժանդակության ծավալները մանրակրկիտ քննության են առնված ու կշռադատված, որպեսզի բացասաբար չանդրադառնան տարածաշրջանում ռազմական հավասարակշռվածության ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վրա. այնուհանդերձ, հարկ է նշել, որ յուրաքանչյուր երկիր ստանում է համապատասխան օժանդակություն, որը կմեծացնի նրանց փոխգործակցելիությունն ու ռազմական պրոֆեսիոնալիզմը:
Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի և հայ ժողովրդի հետ իր վաղեմի գործընկերությանը: Հայ ժողովրդին օգնելն եղել և մնում է բարձր առաջնահերթության խնդիր:
Մարի Լ. Յովանովիչ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
|