Embassy Seal
US Department of State
U.S. Embassy in Armenia
  

ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆ ՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ

Սիրելի հայ ժողովուրդ: Թույլ տվեք կառավարության և ամերիկյան ժողովրդի անունից սրտանց շնորհավորել ձեր գալիք Նոր Տարին և Սուրբ Ծնունդը:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզնից յուրաքանչյուրին Հայաստան ժամանելուց ի վեր ինձ ցուցաբերվող ջերմ ընդունելության համար: Առաջիկա տարվա ընթացքում ես պլանավորում եմ լինել Հայաստանի տարբեր բնակավայրերում, ծանոթանալ Ձեզ հետ ու իմանալ ավելին Ձեր դյութիչ երկրի, պատմության ու մշակույթի մասին:

Այսօր մի օր է, երբ անդրադարձ ենք կատարում ամերիկյան ու հայ ժողովուրդներին միավորող բազմաթիվ գործոններին: Մեր երկու ժողովուրդների միջև կապն ամուր է և պարտավորեցնող: 1988թ. երկրաշարժից հետո հայերն ու ամերիկացիները կողք- կողքի աշխատելով ունեցել են բազմաթիվ ձեռքբերումներ առողջապահության, սոցիալական պաշտպանության, քաղաքական զարգացման, էներգետիկ ու տնտեսական բարեփոխումների ու բազմաթիվ այլ ոլորտներում:

2009թ.-ին մարտահրավերները հատկապես շատ են Միացյալ Նահանգների համար, Հայաստանի և ողջ աշխարհի համար, բայց ձեզնից շատերի հետ ունեցած իմ հանդիպումները ինձ վառ հույսեր են ներշնչում այս երկրի ապագայի վերաբերյալ: Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Հայաստանին իր ժողովրդավարությունն ամրապնդելու հարցում: Մենք ուզում ենք օգնել, որ տնտեսությունն աճի ու ծաղկում ապրի, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան ունենալ հավասար հնարավորություններ:

Մենք նաև ուզում ենք օգնել, որ բարելավվի կայունությունն ու անվտանգությունը ողջ տարածաշրջանում: Մենք պատմական ժամանակներ ենք ապրում, երբ կան բազում հնարավորություններ: Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանը: Մինսկի խմբի մեր գործընկերների հետ մենք կշարունակենք ակտիվ միջնորդական աշխատանքները Լեռնային Ղարաբաղի հարցին խաղաղ ու փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ:

Գիտեմ, որ ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ այստեղ հայկական ընտանիքներում տարեմուտը նշելիս ուղիղ կեսգիշերին ցանկություն են պահում ու բարձրացնում շամպայնի բաժակները: Հենց այս սովորույթի համաձայն էլ ես բարձրացնելու եմ շամպայնի բաժակն ու խմելու Ձեր բոլորի կենացը:

Ցանկանում եմ, որ 2009 թվականը խաղաղություն, երջանկություն, առողջություն ու բարեկեցություն պարգևի բոլոր հայ ընտանիքներին:

 

  
— KEY EMBASSY LINKS —

— U.S. Government Reports —

— Other Information —

American Corners' Logo
Get Free Adobe Reader

This website contains PDF documents. To read them, Get Adobe Reader!


Embassy of the United States