|
Հայաստան Ծառատունկ Ծրագիր Հասցեն` Արշակունյաց 57/5, Երեվան, ՀՀ Հեռ.` (374 1) 44 74 01, 44 74 02 Ֆաքս` 44 74 26 Սայթ` http://www.armeniatree.org Էլ. փոստ` bella@armeniatree.org, trees@arminco.com
Մամլո Հաղորդագրություն /հրատապ/
19 ապրիլի, 2006
ԱՄՆ Դեսպան Ջոն Էվանսը և Հայաստան Ծառատունկ Ծրագիրը Կտոնեն Երկրի Օրը և Հանրային Ծառատունկի Օրը Արագածոտնի Մարզի Կարին Գյուղում
Երևան - 2006, ապրիլի 21-ին, ուրբաթ, Հայաստանում ԱՄՆ լիազոր դեսպան Ջոն Էվանսը, տիկին Դոննա Էվանսը, ինչպես նաև այլ բարձրաստիճան անձինք կմասնակցեն Հայաստան Ծառատունկ Ծրագրի /ՀԾԾ/ կողմից կազմակերպվող միջոցառմանը` նվիրված Երկրի և Հանրային ծառատունկի օրերին: Այն տեղի կունենա ՀԾԾ տնկարանի տարածքում, որը գտնվում է Կարին գյուղում, Արագածոտնի մարզ /կից տես քարտեզը/:
Միջոցառումը կնաշանավորվի ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի և այլ հարգարժան հյուրերի կողմից մշտադալարների տնկմամբ: Տնկումը կիրականացվի հատուկ նախապատրաստված տնկարանամերձ հողատարածքի վրա:
Այս նախաձեռնության նպատակներից է հասարակայնության ուշադրության սևեռումը և հանրության իրազեկության բարձրացումը արդի բնապահպանական և սոցիալ-տնտեսական խնդիրների վերաբերյալ:
Ծառատունկի ամսաթիվը ընտրված է միջազգային տոներ դարձած Երկրի Օրը և Հանրային ծառատունկի օրը նշելու նպատակով /ամբողջ աշխարհում դրանք տոնվում են ապրիլի 22-ին և ապրիլի 29-ին/:
Միջոցառումը կսկսվի ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի և Հայաստան Ծառատունկ Ծրագրի երևանյան գրասենյակի տնօրեն Վաչե Կիրակոսյանի ողջույնի խոսքերով: Ելույթներին անմիջապես կհաջորդի հանդիսավոր ծառատունկը: Սկիզբը ` 11:00:
ՀՀ լրատվամիջոցների ներկայացուցիչներ և ավելի քան 70 անձինք հրավիրված են մասնակցելու ապրիլի 21-ի միջոցառմանը: Հրավիրվածների շարքում են` ՀՀ բնապահպանության նախարարը, ՀՀ գյուղտնտեսության նախարարը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ Միջազգային զարգացնամ գործակալությունը, Գյուղատնտեսության և Քաղաքային զարգացման կենտրոնը և Խաղաղության կորպուսը:
Այս միջոցառումը Երկրի Օրվա առթիվ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մասնակցությամբ ՀԾԾ-ի կողմից նախաձեռնած թվով հինգերրորդն է: 2004թ-ին Հայաստանում նախկին ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյը հյուրընկալվել է Հայաստանի հեռավոր գուղերից մեկում` Ձորավանքում /Գեղարքունիք Մարզ/, որտեղ Հայաստան Ծառատունկ Ծրագրի և բազմաթիվ հյուրերի հետ մասնակցել է 0,8 հա պտղատու այգու հիմնմանը: 2005 թ-ի ապրիլի 27-ին ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսի և բարձրաստիճան հյուրերի կողմից հանդիսավոր ծառատունկ իրականացվեց ՀԾԾ-ի Կարինի տնկարանում:
Այս տարի միջոցառումը կրկին անց է կացվելու Կարին գյուղի ՀԾԾ հիմնած խոշոր տնկարանում , որը գործում է 1996թ-ից: Որպես իրականացվող ծրագրերի ընդլայնում ՀԾԾ իր գործունեության մեջ ներառել է նաև բնապահպանական կրթությունը` պարբերաբար ձեռնարկելով մասնագիտական դասընթացներ: Հայաստան Ծառատունկ Ծրագիրը 2004 թ-ին բացվեց Կարինի տնկարանին կից գործող “Մայքլ և Վիրջինիա Օհանյանների անվան Բնապահպանական կրթական” կենտրոնը, որում յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվում են գործնական և տեսական դասընթացներ Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի ուսանողների համար: Հենց այս կենտրոնում տեղի կունենա ապրիլի 21-ի ընդունելիությունը, որի համար սննդամթերք է տրամադրել ԱՄՆ կառավարության Գյուղատնտեսության և քաղաքային զարգացման կենտրոնը:
Տնկարանն իր հերթին արտադրում է բարձրորակ տնկիներ ՀԾԾ անտառվերականգման և քաղաքի կանաչապատման աշխատանքները իրականացնելու նպատակով:
Լրագրողների Կարին գյուղի տնկարան փոխադրումը ապահովում է “Հայաստան Ծառատունկ Ծրագիրը”: Այս և լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել`
“Հայաստան Ծառատունկ Ծրագիր” Բելլա Ավետիսյանին (Հասարակայնության և մամլո հետ կապերի համակարգող) Հեռ.` 44 74 01, 44 74 02 Բջջ.` 091 20 81 69 էլ. փ.` bella@armeniatree.org
Հայաստան Ծառատունկ Ծրագիրը հիմնվել է 1994թ. Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը և բնության պահպանմանը աջակցելու առաքելությամբ: Հիմնադրված լինելով սփյուռքահայերի հանգանակությունների շնորհիվ` Ծառատունկ Ծրագիրը տնկել և վերականգնել է 900,000 ծառ Հայաստանի 550 տեղամասերում` Գյումրիից մինչև Գորիս:
|
 Դեսպան Ջոն Էվանսը ծառ է տնկում ի պատիվ Երկրի և Հանրային ծառատունկի օրերին: |
|
 Դեսպան Ջոն Էվանսը ելույթ է ունենում Երկրի և Հանրային ծառատունկի օրերին նվիրված միջոցառման ընթացքում |
|
 Դեսպան Ջոն Էվանսը ջրում է Հայաստան Ծառատունկ Ծրագրի կազմակերպած միջոցառման ընթացքում տնկված ծառը |
|
|