ԱՄՆ մուտքի արտոնագրերի բաժին
Ընդհանուր տեղեկություններ
Երևանում ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական բաժինը սպասարկում է ամերիկյան քաղաքացիներին ու Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին` առաջարկելով ԱՄՆ մուտքի արտոնագրերի հետ կապված տարաբնույթ ծառայություններ: Հյուպատոսական բաժինն ունի երկու ստորաբաժանում. ամերիկյան քաղաքացիների սպասարկման բաժին և ԱՄՆ մուտքի արտոնագրերի բաժին:
Հյուպատոսական բաժնի հասցեն է. ք. Երևան, Ամերիկյան պողոտա 1: Խնդրում ենք հյուպատոսական բաժնի հետ կապ հաստատել էլեկտրոնային փոստով: Խնդրում ենք ոչ-ներգաղթային արտոնագրերի և ընդհանուր հարցերով գրել consyerevan@state.gov հասցեով, որդեգրման և ներգաղթային արտոնագրերին վերաբերող հարցերով խնդրում ենք գրել ivyerevan@state.gov հասցեով:
Խնդրում ենք բոլոր հավելյալ փաստաթղթերը, այդ թվում հրավերները, ուղարկել անմիջապես ԱՄՆ մուտքի արտոնագրերի համար դիմող անձանց, որպեսզի նրանք այդ փաստաթղթերը ներկայացնեն հարցազրույցի ժամանակ: Ուղղակիորեն հյուպատոսական բաժնին ուղարկելու դեպքում վերջինս պարզապես չի կարող պարզել, թե դա արտոնագրի որ դիմումի հետ է կապված:ԱՄՆ մուտքի ներգաղթային արտոնագրերի հարցազրույցներն իրականացվում են միմիայն ըստ պայմանավորվածության: ԱՄՆ մուտքի ոչ-ներգաղթային արտոնագրերի հարցազրույցները նույնպես իրականացվում են ըստ պայմանավորվածության` շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին, բացառությամբ երեքշաբթի և հինգշաբթի օրերի ժամը 8:30-ից 11:30::
Միացյալ Նահանգների մուտքի արտոնագրերի բոլոր տեսակների մասին տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել ԱՄՆ պետքարտուղարության` http://travel.state.gov/visa/visa_1750.html կայքէջը:
|