ԱՄՆ մուտքի արտոնագրերի մերժումներ
Մուտքի արտոնագրերի մերժումների գերակշիռ մասը պայմանավորված է "Ներգաղթի ու քաղաքացիության մասին օրենք"-ի 214b հոդվածով: Օրենքով պահանջվում է, որ հյուպատոսական պաշտոնյան յուրաքանչյուր դիմողի դիտարկի որպես մեկին, որը պատրաստվում է մշտապես բնակություն հաստատել ԱՄՆ-ում: Ուստի, յուրաքանչյուր դիմող արտոնագիր ստանալու համար պետք է կարողանա ի ցույց դնել իր ամուր սոցիալական, տնտեսական ու գործնական/աշխատանքային կապերն իր հայրենի երկրում:
Վերստին դիմելու հետ կապված ժամկետային սահմանափակումներ չկան, սակայն մենք խորհուրդ ենք տալիս, որ կրկին դիմելուց առաջ մարդիկ սպասեն առնվազն վեց ամիս, քանի որ փորձը ցույց է տալիս, որ հանգամանքների նշանակալի փոփոխություններ, որոնք կարող են վճռորոշ լինել արտոնագրի տրամադրման համար, դրանից կարճ ժամանակահատվածում դժվար թե տեղի ունենան:
Արտոնագրերի դիմումների մերժման հետ կապված մանրամասների համար այցելեք http://travel.state.gov/visa/frvi/denials/denials_1361.html կայքէջը:
Մուտքի արտոնագրի մասին տեղեկատվությունը գաղտնի է: Արտոնագրի մերժման հանգամանքները դիմողից բացի այլ անձանց հետ հյուպատոսական բաժինը չի կարող քննարկել, եթե անգամ այդ անձինք դիմողի մոտ ազգականներն են: Հյուպատոսական բաժինը արտոնագրի մերժման հանգամանքները հեռախոսով չի քննարկում: Դիմողները կարող են հարցումներ ներկայացնել էլ. Փոստի` consyerevan@state.gov հասցեով: Հիշեք, արտոնագրի դիմումի մերժման բողոքարկում որպես այդպիսին չկա, սակայն հնարավոր է վերստին դիմում ներկայացնել:
|