Embassy Seal
US Department of State
U.S. Embassy in Armenia
 
    Վիզաներին Առնչվող Ծառայություններ  Ոչ-Ներգաղթային Արտոնագրեր Ոչ-ներգաղթային վիզայի համար դիմելու կարգը Արտահերթ հարցազրույցներ Վճարումներ ոչ-ներգաղթային ԱՄՆ մուտքի արտոնագրերի համար Պահանջվող Փաստաթղթեր Լրացուցիչ Փաստաթղթեր  Ձեր արտոնագրի օգտագործումը Արտոնագրի Մերժումներ Մոռացել եք Հանձնել Ձեր I-94 Կամ I-94w Քարտերը  Ներգաղթային Արտոնագրեր  Հարցրեք հյուպատոսին  Օգտակար Հղումներ

Ձեր արտոնագրի օգտագործումը:

Սովորաբար տրամադրվում են մեկանգամյա մուտքի, 3 ամիս վավերականության ժամկետով (արտոնագրի մուտքի տեսակ`1) արտոնագրեր կամ բազմակի մուտքի արտոնագրեր` մեկ տարի գործողության ժամկետով (արտոնգրի մուտքի տեսակ` M):

Արտոնագրի վավերականության ժամկետի վերջին օրը ցույց է տալիս ոչ թե այն օրը, որից հետո դուք այլևս չեք կարող գտնվել ԱՄՆ-ում, այլ այն վերջին օրը, երբ դուք կարող եք մուտք գործել ԱՄՆ տարածք: Արտոնագրի վավերականության ժամկետը վերաբերում է բացառապես այն ժամանակահատվածին, երբ դուք կարող եք ԱՄՆ տարածք մուտք գործելու թույլտվություն ստանալու համար ներկայանալ ԱՄՆ որևէ սահմանային անցակետ: Եթե Ձեր արտոնագիրը վավեր է մինչև 2008թ. մայիսի 13-ը, ապա դա նշանակում է, որ դուք կարող եք հասնել ԱՄՆ որևէ սահմանային անցակետ մինչև 2008թ. մայիսի 13-ի կեսգիշերը և դիմել ԱՄՆ տարածք մուտքի թույլտվություն ստանալու համար: Միացյալ Նահանգներում գտնվելու ժամանակահատվածի վերաբերյալ որոշումը կայացնում է անձնագրային ստուգումն իրականացնող ներգաղթային տեսուչը: Տեսուչը Ձեզ կարող է արտոնել ԱՄՆ-ում գտնվել մինչև 2008թ. նոյեմբերի 12-ը (6 ամիս), սակայն դուք կարող եք 2008թ. մայիսի 27-ին մեկնել ԱՄՆ-ից: Իսկ Ձեր արտոնագրի վավերականության ժամկետը լրացել էր 2008թ. մայիսի 13-ին:

Ուշադրություն, եթե անգամ ներգաղթային տեսուչը Ձեզ արտոնում է ԱՄՆ-ում մնալ 6 ամիս, այնուամենայնիվ ակնկալվում է, որ դուք հետևելու եք հյուպատոսական պաշտոնյայի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ Ձեր նշած պլաններին: Պլաններում նշանակալի փոփոխությունները կարող են բացասաբար անդրադառնալ Ձեր հանդեպ տածած վստահության և արտոնագրերի հետագա դիմումների քննության վրա:

Ժամկետանց արտոնագրեր

ԱՄՆ մուտքի արտոնագրի ժամկետի երկարաձգման հնարավորություն չի նախատեսվում` անկախ արտոնագիրը օգտագործելու կամ չօգտագործելու փաստից: Եթե արտոնագրի վավերականության ժամկետում դուք չեք կարողանում կատարել ձեր ուղևորությունը դեպի Միացյալ նահանգներ, ապա պետք է վերստին դիմեք ու նոր արտոնագիր ստանաք:

Կորած կամ գողացված արտոնագրեր

Արտոնագրի կորստյան կամ գողանալու փաստի մասին պետք է անհապաղ հայտնել տեղի ոստիկանությանը և հյուպատոսական բաժնին: Հյուպատոսական բաժնին տեղեկացնելու ժամանակ Ձեզ հետ ունեցեք ոստիկանությունից տրված հայտարարությունը արտոնագրի կորստյան կամ գողանալու փաստի մասին:

Ժամկետանց անձնագրեր

Եթե Ձեր անձնագրի վավերականության ժամկետը լրացել է, իսկ Ձեր ԱՄՆ մուտքի արտոնագիրը դեռ գործողության մեջ է, ուրեմն պետք է ուշադիր լինեք, որ Ձեր արտոնագիրը չվնասվի ու Միացյալ Նահանգներ ուղևորվելիս Ձեզ հետ վերցնեք Ձեր և նոր, և հին անձնագրերը:

Եթե նախատեսում եք փոխել Ձեր անձնագիրը, սակայն հետագայում ԱՄՆ մուտքի արտոնագրի համար դիմելիս կուզենայիք հյուպատոսական պաշտոնյային ցույց տալ Ձեր հին անձնագիրը, ապա պետք է ՀՀ անձնագրային վարչության աշխատակիցներին խնդրեք, որ Ձեր հին անձնագիրը դարձնեն անվավեր ու վերադարձնեն Ձեզ: Արտոնագրի հարցազրույցի ներկայանալիս Ձեր հին անձնագիրը, որտեղ նախկինում ստացած Ձեր արտոնագրերն են, կարող եք բերել Ձեզ հետ: Սա պարտադիր պահանջ չէ, սակայն այդ տեղեկությունները կարող են օգտակար լինել: Եթե անձնագրային վարչությունում անձնագիրը Ձեզ չեն վերադարձնում, կարող եք պարզապես պատճենահանել Ձեր հին անձնագրի էջերը` ի հաստատումն Ձեր նախկին ուղևորությունների:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ մուտքի արտոնագրի համար դիմողները պետք է տեղյակ լինեն, որ արտոնագիր ստանալը չի երաշխավորում մուտքը Միացյալ Նահանգներ: Ըստ Միացյալ Նահանգների օրենսդրության մուտքի արտոնագիրը սոսկ թույլ է տալիս դիմել ԱՄՆ մուտք գործելու համար: Արտոնագիր ստացած անձինք Միացյալ Նահանգների սահմանին անցնում են զննում մաքսային ու սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից: Մաքսային ու սահմանապահ ծառայության աշխատակիցները կարող են նրանց մուտքը ԱՄՆ թույլ չտալ, ու բացի այդ, հենց այս աշխատակիցներն են, և ոչ հյուպատոսական պաշտոնյան, որ որոշում են, թե ինչքան ժամանակ կարող է տվյալ արտոնագիրն ունեցող անձնավորությունը մնալ ԱՄՆ-ում:

Եթե բողոքներ ունեք մաքսային ու սահմանապահ ծառայության աշխատանքի հետ կապված, ապա այցելեք http://www.dhs.gov/xtrvlsec/programs/gc_1169676919316.shtm կայքէջը:

  
— KEY EMBASSY LINKS —

— U.S. Government Reports —

— Other Information —

American Corners' Logo
Get Free Adobe Reader

This website contains PDF documents. To read them, Get Adobe Reader!


Embassy of the United States