Embassy Seal
US Department of State
U.S. Embassy in Armenia
 
    Վիզաներին Առնչվող Ծառայություններ  Ոչ-Ներգաղթային Արտոնագրեր  Մուտքի ներգաղթային արտոնագրերի հետ կապված ծառայություններ Տեղում տրված միջնորդագրեր Տեղեկություն գործի կարգավիճակի մասին Մուտքի ներգաղթային արտոնագրի համար պահանջվող փաստաթղթեր Ներգաղթային արտոնագրի հետ կապված ծառայությունների վճարները Տեղեկություններ բազմազանության արտոնագրերի մասին Տեղեկություններ անչափահաս երեխաների համար Տեղեկություններ որդեգրման մասին  Մուտքի ներգաղթային արտոնագրերի կիրառումը Կորած կամ ժամկետանց “Գրին քարտ” Դիմեք մուտքի ներգաղթային արտոնագրերի բաժնին  Հարցրեք հյուպատոսին  Օգտակար Հղումներ

Մուտքի ներգաղթային արտոնագրերի կիրառումը

ԱՄՆ մուտք գործելը

Ստանալով մուտքի ներգաղթային արտոնագիր դուք որոշակի ժամանակահատվածում պարտավոր եք մուտք գործել ԱՄՆ: Այս ժամանակահատվածը հայտնի է որպես արտոնագրի վավերականության ժամկետ: Մուտքի ներգաղթային արտոնագրի վրա “IV issue date” նշման դիմաց գրվում է թողարկման ամսաթիվը, իսկ “IV expires on” նշման դիմաց դրվում է արտոնագրի գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը: Մուտքի ներգաղթային արտոնագրի վրա “IV Category” նշման դիմաց գրվում է արտոնագրի տեսակը:

Գրին քարտի ստացումը

Մուտքի ներգաղթային արտոնագրով ԱՄՆ մուտք գործելով դուք անմիջապես համարվում եք մշտական օրինական բնակիչ: Իսկ ԱՄՆ մուտք գործելուց հետո մի քանի շաբաթվա ընթացքում մուտքի ներգաղթային արտոնագրի դիմումի մեջ նշած Ձեր ամերիկյան հասցեին փոստով կուղարկվի Ձեր օտարերկրացու գրանցման I-551 քարտը (հայտնի է որպես գրին քարտ): Այնուհանդերձ, Ձեր մուտքի ներգաղթային արտոնագիրն` իր համապատասխան մակագրությամբ, մինչև մեկ տարի կարող է ծառայել որպես մշտական բանկությունը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ: Անհրաժեշտության դեպքում նախքան գրին քարտ ստանալը դուք կարող եք մեկնել ԱՄՆ-ից` օգտագործելով Ձեր մուտքի ներգաղթային արտոնագիրը որպես մշտական բնակչի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ: Ներգաղթային մուտքի արտոնագրով ԱՄՆ մուտք գործելուց մեկ տարի հետո մշտական օրինական բնակիչները ԱՄՆ-ից մեկնելու ու ԱՄՆ ժամանելու համար պարտադիր պետք է ներկայացնեն իրենց գրին քարտն ու օտարերկրյա անձնագիրը:

Տեղեկություններ կապված սոցիալական ապահովության հետ

Մուտքի ներգաղթային արտոնագրի դիմումի հետ միասին պետք է դիմել նաև սոցիալական ապահովության համարանիշի համար: Սոցիալական ապահովության համարանիշերը տրվում են սոցիալական ապահովության վարչության կողմից ԱՄՆ-ում և այդ համարանիշը պահանջվում է բոլոր պաշտոնական պետական ու աշխատանքային հարաբերությունների հետ կապված հարցերում: Սոցիալական համարանիշը անձի նույնականացման եզակի թիվ է, որը պետք է ներկայացվի պահանջվելու դեպքում: Սոցիալական ապահովության համարանիշի ու սոցիալական քարտի ստացման հետ կապված մանրամասների համար այցելեք Սոցիալական ապահովության վարչության http://www.ssa.gov կայքը:

Մեկնում ԱՄՆ-ից

Մուտքի ներգաղթային արտոնագրով ԱՄՆ մուտք գործելու դեպքում ակնկալվում է, որ դուք մշտապես բնակվելու եք ԱՄՆ-ում, սակայն Ձեր գրին քարտով դուք կարող եք գնալ ԱՄՆ-ից ու նորից վերադառնալ ինչքան կամենաք: Ներգաղթային օրենքները չխախտելու համար խորհուրդ է տրվում տարվա ընթացքում առնվազն վեց ամիս անցկացնել ԱՄՆ-ում: Տարվա ընթացքում վեց ամսից ավել ԱՄՆ-ից դուրս գտնվելը կարող է ներգաղթողի Ձեր կարգավիճակի վրա բացասաբար անդրադառնալ ու խոչընդոտներ ստեղծել հպատակագրման գործընթացի միջոցով քաղաքացիության ստացման հարցում: Մեկ տարուց ավել ԱՄՆ-ից դուրս գտնվելու դեպքում ներգաղթողը կարող է կորցնել մշտական օրինական բնակչի կարգավիճակը, նույնիսկ այն պարագայում, երբ գրին քարտը դեռ գործողության մեջ է:

Եթե գիտեք, որ երկար ժամանակ չեք լինելու ԱՄՆ-ում, ապա կարող եք լրացնել ճամփորդական փաստաթղթի I-131 “Application for Travel Document” դիմումը, որով ԱՄՆՆՔԾ-ի կողմից տրվում է վերստին մուտք գործելու կամ ժամանակավորապես բացակայելու թույլտվություն, ինչի առկայության դեպքում դուք ԱՄՆ-ից բացակայելով չեք վտանգի մշտական օրինական բնակչի Ձեր կարգավիճակը: Վերստին մուտք գործելու թույլտվություն ստանալու համար ԱՄՆՆՔԾ-ին պետք է դիմել նախքան արտերկիր ուղևորվելը: I-131 ձևը գտնելու ու ընթացքի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք ԱՄՆՆՔԾ-ի կայքը http://www.uscis.gov (Home > Immigration Forms > Form I-131): Խնդրում ենք նկատի ունենալ, որ Միացյալ Նահանգներից երկարաժամկետ բացակայությունը կանդրադառնա Ձեր` հպատակագրման և ԱՄՆ քաղաքացիության համար որակավորված լինելու ժամկետին:

Կարգավիճակի փոփոխում

Եթե ԱՄՆ մուտք եք գործում պայմանական կագավիճակով` ունենալով CR1 կամ CR2 տեսակի մուտքի արտոնագիր, ապա որոշ ժամանակ անց ԱՄՆՆՔԾ-ում պետք է փոխել ներգաղթային Ձեր կարգավիճակը: Դուք պետք է դիմեք ԱՄՆՆՔԾ-ի Ձեր տեղական գրասենյակ կամ այցելեք http://www.uscis.gov կայքը` պարզելու, թե պայմանական բնակության կարգավիճակն ինչպես պետք է փոխել: Պայմանական կարգավիճակը փոխելու համար ժամանակին չդիմելը կարող է հանգեցնել Ձեր օրինական մշտական բնակչի կարգավիճակի կորստին ու նաև ԱՄՆ-ում ոչ օրինական հիմքերով գտնվելու ժամանակահատվածի կուտակման, որը կարող է հանգեցնել արտաքսման:

Լրացուցիչ տեղեկություններ

ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայությունը Միացյալ Նահանգներում ներգաղթային հարցերով պատասխանատու մարմինն է: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք վերջինիս http://www.uscis.gov կայքը կամ Միացյալ Նահանգներում Ձեր նոր բնակության վայրի ԱՄՆՆՔԾ-ի մոտակա գրասենյակ: ԱՄՆՆՔԾ-ի կայքում զետեղված է նաև գործնական տեղեկություններ պարունակող համակողմանի տեղեկագիր, որը կօգնի ներգաղթողներին ներգրավվել ամերիկյան կյանքի առօրյային, ինչպես նաև ծանոթանալ կառավարման ամերիկյան համակարգին ու հիմնական քաղաքացիական նորմերին: Այս և այլ մանրամասների համար այցելեք http://www.uscis.gov (Home > Education & Resources > Resources for New Immigrants):

Բարի գալուստ Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

  
— KEY EMBASSY LINKS —

— U.S. Government Reports —

— Other Information —

American Corners' Logo
Get Free Adobe Reader

This website contains PDF documents. To read them, Get Adobe Reader!


Embassy of the United States