Embassy Seal
US Department of State
U.S. Embassy in Armenia
 
    Վիզաներին Առնչվող Ծառայություններ  Ոչ-Ներգաղթային Արտոնագրեր Ոչ-ներգաղթային վիզայի համար դիմելու կարգը Արտահերթ հարցազրույցներ Վճարումներ ոչ-ներգաղթային ԱՄՆ մուտքի արտոնագրերի համար  Պահանջվող Փաստաթղթեր Լրացուցիչ Փաստաթղթեր Ձեր արտոնագրի օգտագործումը Արտոնագրի Մերժումներ Մոռացել եք Հանձնել Ձեր I-94 Կամ I-94w Քարտերը  Ներգաղթային Արտոնագրեր  Հարցրեք հյուպատոսին  Օգտակար Հղումներ

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Հարցազրույցի օրը ցանկացած դիմող անկախ վիզայի տեսակից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

  • Երկու ստացական` “Հայէկոնոմբանկի” որևէ մասնաճյուղում վերադարձման ոչ ենթակա վճարումը կատարելու վերաբերյալ:
  • Պատշաճ կերպով լրացված և ստորագրված DS-156 հարցաթերթիկ, որի վրա պետք է փակցված լինի դիմողի լուսանկարը. այս հարցաթերթիկը տեղակայված է http://evisaforms.state.gov կայքում: Ուշադրություն. առցանց /օնլայն եղանակով լրացված հարցաթերթիկը պետք է ունենա գծիկավոր ծածկագիր, որն օգտագործվում է հյուպատոսական անձնակազմի կողմից փաստաթուղթը համակարգիչ տեսաներածելու նպատակով: Այդ իսկ պատճառով, այն լրացված հարցաթերթիկները, որոնց վրա ծածկագիրը հստակ չէ (անհաջող է տպված կամ գծերը ընդհատումներ ունեն), չեն ընդունվի: Այդպիսի դեպքերում դիմողից պահանջվում է հարցաթերթիկը կրկին ներկայացնել:
Վատորակ ծածկագրի նմուշ

Վատորակ ծածկագիր
Որակյալ ծածկագրի նմուշ

Որակյալ Ծածկագիր
  • Ոչ-ներգաղթային վիզայի հավելյալ հարցաթերթիկ DS-157-ը ապահովում է լրացուցիչ տեղեկություններ Ձեր ճամփորդական ծրագրերի մասին: Այս հարցաթերթիկը պետք է լրացվի 16-45 տարեկան արական սեռի բոլոր դիմողների կողմից:
  • Հյուսիսային Կորեայի, Կուբայի, Սիրիայի, Սուդանի և Իրանի 16-ից բարձր տարիք ունեցող բոլոր քաղաքացիները` անկախ սեռից պետք է անխտիր լրացնեն այս հարցաթերթիկը: Հարցաթերթիկը տեղակայված է http://travel.state.gov/visa/frvi/forms/forms_1342.html կայքէջում:
  • Ուսանողական ու փոխանակման ծրագրերի մասնակիցները (F1/M1/J1) DS-156 և DS-157 (եթե պահանջվում է) ձևերից զատ պետք է լրացնեն ու ներկայացնեն նաև DS-158 ձևը, որը տեղակայված է http://travel.state.gov/visa/frvi/forms/forms_1342.html կայքէջում:
  • Անձնագիր, որը վավեր է Միացյալ Նահանգներ մեկնելու համար ու որի գործողության ժամկետը Միացյալ Նահանգներում մնալու նախատեսվող ժամկետից առնվազն վեց ամսով երկար է: ՀՀ քաղաքացիների անձնագրում պետք է լինի նաև ՀՀ-ից ելքի թույլտվության դրոշմակնիք, որի գործողության ժամկետն ուժի մեջ է ԱՄՆ մուտք գործելու օրից սկսած նվազագույնը երեք ամիս:
  • Մեկ հատ 2"x2" (5x5 սմ) չափի վերջին վեց ամսվա ընթացքում կատարված լուսանկար յուրաքանչյուր դիմողի համար` փակցված DS-156 հարցաթերթիկի վրա: Լուսանկարում պետք է բաց ֆոնի վրա պատկերված լինի դիմողի դեմքն ամբողջությամբ: Ակնոցներով կամ դեմքը ծածկող այլ միջոցներով լուսանկարները չեն ընդունվում, եթե դրանք առողջական վիճակից չեն բխում (օրինակ` աչքի կապիչ): Դիմողի գլուխը չպետք է ծածկված լինի:
  
— KEY EMBASSY LINKS —

— U.S. Government Reports —

— Other Information —

American Corners' Logo
Get Free Adobe Reader

This website contains PDF documents. To read them, Get Adobe Reader!


Embassy of the United States