Embassy Seal
US Department of State
U.S. Embassy in Armenia
 
    Վիզաներին Առնչվող Ծառայություններ  Ոչ-Ներգաղթային Արտոնագրեր  Մուտքի ներգաղթային արտոնագրերի հետ կապված ծառայություններ Տեղում տրված միջնորդագրեր Տեղեկություն գործի կարգավիճակի մասին  Մուտքի ներգաղթային արտոնագրի համար պահանջվող փաստաթղթեր Ներգաղթային արտոնագրի հետ կապված ծառայությունների վճարները Տեղեկություններ բազմազանության արտոնագրերի մասին Տեղեկություններ անչափահաս երեխաների համար Տեղեկություններ որդեգրման մասին Մուտքի ներգաղթային արտոնագրերի կիրառումը Կորած կամ ժամկետանց “Գրին քարտ” Դիմեք մուտքի ներգաղթային արտոնագրերի բաժնին  Հարցրեք հյուպատոսին  Օգտակար Հղումներ

Մուտքի ներգաղթային արտոնագրի համար պահանջվող փաստաթղթեր

Ձեր գործի համար պահանջվող փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունների համար խնդրում ենք ընտրել Ձեր միջնորդագրի/արտոնագրի համապատասխան տեսակը և սեղմել այն:

ԱՄՆ քաղաքացիների ընտանիքների անմիջական անդամների դիմումներ (ամուսին/կին, մինչև 21 տարեկան չամուսնացած երեխա, ծնող)
Միջնորդագրի տեսակ. I-130, մուտքի արտոնագրի տեսակ. IR1, CR1, IR2, CR2, IR5

Ամերիկյան քաղաքացիների նշանածների դիմումներ (նաև կիրառվում է ամերիկյան քաղաքացու ամուսնու/կնոջ, մինչև 21 տարեկան չամուսնացած երեխայի համար, որի I-130 միջնորդագրի հաստատումը դեռ ընթացքի մեջ է)
Միջնորդագրի տեսակ. I-129F, մուտքի արտոնագրի տեսակ. K-1, K-3

ԱՄՆ քաղաքացիների ընտանիքների ոչ-անմիջական անդամների և ԱՄՆ օրինական մշտական բնակիչների կնոջ/ամուսինների դիմումներ (քաղաքացիների չամուսնացած տղաներ և աղջիկներ, ամուսնացած տղաներ և աղջիկներ, քույրեր և եղբայրներ; օրինական մշտական բնակիչների կին/ամուսիններ, երեխաներ, չամուսնացած տղաներ և աղջիկներ)
Միջնորդագրի տեսակ. I-130, մուտքի արտոնագրի տեսակ. F1, F2, F3, F4

Ապաստան ստացողի/փախստականի ընտանիքի վերամիավորման դիմումներ
Միջնորդագրի տեսակ. I-730, մուտքի արտոնագրի տեսակ. YY/ZZ

Դիմումներ աշխատանքային արտոնագրերի համար
Միջնորդագրի տեսակ. I-140, մուտքի արտոնագրի տեսակ. E-1/2/3

Դիմումներ բազմազանության արտոնագրերի համար
Միջնորդագրի տեսակ. չկա, մուտքի արտոնագրի տեսակ. DV

Թարգմանչի կամ նոտարի կողմից վավերացված թարգմանություններ

Պահանջվում է ներկայացնել բոլոր փաստաթղթերի բնօրինակները, պատճեններն ու անգլերեն թարգմանությունները: Փաստաթղթերի բնօրինակը չի պահանջվում, եթե դուք այն արդեն ուղարկել եք ԱՄՆ պետդեպարտամենտի վիզաների ազգային կենտրոն: Վիզաների ազգային կենտրոնը բնօրինակ փաստաթղթերը Ձեր գործի նյութերի հետ միասին կուղարկի հյուպատոսարան: Այն դեպքում, երբ փաստաթղթի բնօրինակը անգլերեն, ռուսերեն կամ հայերեն լեզվով չէ, պահանջվում է նոտարի կողմից վավերացված անգլերեն թարգմանությունը: Եթե բնօրինակը անգլերեն է, պահանջվում է ներկայացնել պատճենը: Իսկ եթե բնօրինակը հայերեն կամ ռուսերեն է, ապա` պահանջվում է միայն թարգմանչի կողմից վավերացված թարգմանությունը: Թարգմանչի կողմից վավերացված թարգմանությունը պետք է պարունակի թարգմանչի կողմից ստորագրված հայտարարություն այն մասին, որ թարգմանությունը ճիշտ է և լիարժեք, և որ թարգմանիչը իրավասու է կատարելու նման թարգմանություն:

Փաստաթղթային պահանջներ ըստ երկրների

Ձեր իրավիճակից ելնելով` հնարավոր է կարիք լինի ներկայացնելու փաստաթղթեր այն երկրներից, որտեղ Դուք նախկինում բնակվել եք. օրինակ` տեղեկանք ոստիկանությունից, ծննդյան վկայական և այլն: Պետդեպարտամենտն ունի տեղեկություններ այն մասին, թե որ երկրում ինչ փաստաթղթեր են տրվում և ինչպես կարելի է դրանք ձեռք բերել: Ըստ առանձին երկրների պահանջվող փաստաթղթերի հետ կապված առավել մանրամասն տեղեկությունների համար այցելեք http://travel.state.gov/visa/frvi/reciprocity/reciprocity_3272.html կայքէջում:

Բժշկական զննում

Ներգաղթային արտոնագրերի համար դիմող բոլոր անձինք պետք է անցնեն բժշկական զննում` ԱՄՆ դեսպանատան կողմից արտոնված բժիշկների խմբի կողմից: Բժիշկների ցուցակ-ին կից ներկայացված են տեղեկություններ բժշկական զննման հետ կապված ծախսերի և բժիշկների հետ պայմանավորվածություն ձեռք բերելու վերաբերյալ:

  
— KEY EMBASSY LINKS —

— U.S. Government Reports —

— Other Information —

American Corners' Logo
Get Free Adobe Reader

This website contains PDF documents. To read them, Get Adobe Reader!


Embassy of the United States