Non-Immigrant Visa Fees:
Ոչ-ներգաղթային արտոնագրի համար դիմելիս վճարվում է վերադարձման ոչ ենթակա միջնորդավճար` 131 ԱՄՆ դոլարի չափով:
131 ԱՄՆ դոլար վերադարձման ոչ ենթակա վճարից զատ, որը նախքան հարցազրույցը "Հայէկոնոմբանկ"-ի լիազորված մասնաճյուղերից մեկում, պետք է վճարեն բոլոր դիմողները (բացի A, G և J տեսակի արտոնագրերի համար դիմող անձանցից, ովքեր G-1 կամ G-2 ծրագրային համարի ներքո մասնակցում են ԱՄՆ պետքարտուղարության կամ ԱՄՆ կառավարության պաշտոնական ֆինանսավորմամբ իրականացվող կրթական ու մշակութային փոխանակման ծրագրերին), կան արտոնագրի տրամադրման հետ կապված այլ միջնորդավճարներ ևս: Հիշեք, որ վերադարձման ոչ ենթակա 131 ԱՄՆ դոլար գումարի վճարումը կատարվում է համարժեք ՀՀ դրամով: Արտոնագրի տրման մյուս միջնորդավճարները վճարվում են հյուպատոսական բաժնում` հարցազրույցն հաջողությամբ անցնելուց հետո:
Մեկանգամյա մուտքի, երեք ամիս վավերականությամբ զբոսաշրջության արտոնագրի համար հավելյալ վճարումներ չեն պահանջվում:
Ոչ-ներգաղթային արտոնագրի վավերականության նվազագույն միջնորդավճար`
|
| B1/B2 | Ջբոսաշրջություն ու գործնական | մեկ անգամ | 3 ամիս | 0 |
Ոչ-ներգաղթային այլ արտոնագրերի ու վավերականության միջնորդավճարներ
|
| A1/A2 | Դիվանագիտական | բազմակի | 36 ամիս | 0 |
B1 | Գործնական | բազմակի | 12 ամիս | 50.00 |
B2 | Զբոսաշրջություն | բազմակի | 12 ամիս | 50.00 |
B1/B2 | Ջբոսաշրջություն ու գործնական | բազմակի | 12 ամիս | 50.00 |
C1 | Տարանցում | երլու անգամ | 1 ամիս | 0 |
D | Նավի կամ օդանավի անձնակազմի ներկայացուցիչ | բազմակի | 3 ամիս | No Fee |
F1/F2 | Ուսանող/աշակերտ | բազմակի | 12 ամիս | 50.00 |
G1 | Միջազգային կազմակերպություններում օտարերկրյա կառավարությունների պաշտոնյաներ | բազմակի | 36 ամիս | No Fee |
G2 | Միջազգային կազմակերպություններում կառավարության այլ ներկայացուցիչներ | բազմակի | 12 ամիս | No Fee |
G4 | Միջազգային կազմակերպության պաշտոնյա կամ աշխատակից | բազմակի | 24 ամիս | No Fee |
H1/H4 | Ժամանակավոր աշխատող | բազմակի | 12 ամիս | 50.00 |
I | Լրագրող | բազմակի | 12 ամիս | 50.00 |
J1/J2 | Փոխանակման ծրագիր | բազմակի | 12 ամիս | 50.00 |
L1/L2 | Ներկազմակերպական փոխադրում | բազմակի | 12 ամիս | 50.00 |
L1 | Ներկազմակերպական փոխադրում (բաց միջնորդություն)** |
|
| 500.00 |
M1/M2 | Տեխնիկա-մասնագիտական (արհեստավորական) ուսանողներ | բազմակի | 12 ամիս | 50.00 |
O1/O2/O3 | Արտակարգ կարողություններ | բազմակի | 12 ամիս | 50.00 |
P1/P2/P3/P4 | Արվեստագետներ | բազմակի | 12 ամիս | 50.00 |
R1/R2 | Կրոնական աշխատողներ | բազմակի | 12 ամիս | 50.00 |
"Հայէկոնոմբանկ"-ում վճարումից հետո տրվող ստացականի վրա բանկի աշխատակիցը գրում է արտոնագրի համար դիմում ներկայացնող անձի անունն ու ազգանունը և անձնագրի համարը: Ստացականները, որոնց վրա այդ տեղեկությունները չկան, չեն ընդունվում:
*Այս միջնորդավճարները միայն ՀՀ անձնագրեր ունեցող դիմողների համար են. այլ երկրների քաղաքացիների համար կարող են կիրառվել այլ միջնորդավճարներ: *Բոլոր միջնորդավճարների գումարները նշված են ԱՄՆ դոլարով: *Դիմումի միջնորդավճարը պետք է նախապես վճարվի համարժեք ՀՀ դրամով` “Հայէկոնոմբանկ”-ի լիազորված մասնաճյուղերում: *Արտոնագրի թողարկման մյուս միջնորդավճարները կարող են վճարվել ԱՄՆ դոլարով կամ համարժեք ՀՀ դրամով հյուպատոսական բաժնի դրամարկղում` միայն կանխիկ գումարով:
|