Embassy Seal
US Department of State
U.S. Embassy in Armenia
 
    Վիզաներին Առնչվող Ծառայություններ  Ոչ-Ներգաղթային Արտոնագրեր Ոչ-ներգաղթային վիզայի համար դիմելու կարգը Արտահերթ հարցազրույցներ Վճարումներ ոչ-ներգաղթային ԱՄՆ մուտքի արտոնագրերի համար Պահանջվող Փաստաթղթեր Լրացուցիչ Փաստաթղթեր Ձեր արտոնագրի օգտագործումը Արտոնագրի Մերժումներ Մոռացել եք Հանձնել Ձեր I-94 Կամ I-94w Քարտերը  Ներգաղթային Արտոնագրեր  Հարցրեք հյուպատոսին  Օգտակար Հղումներ

ԱՄՆ մուտքի ոչ-ներգաղթային արտոնագրեր

Ընդհանուր Տեղեկություններ

Հյուպատոսական բաժինը ԱՄՆ մուտքի ոչ-ներգաղթային արտոնագրերի հետ կապված ծառայությունների համար բաց է բոլոր աշխատանքային օրերին, բացառությամբ երեքշաբթի և հինգշաբթի, հայկական և ամերիկյան տոն օրերի, ժամը 08:30-ից մինչև 11:30: Կարճաժամկետ այցով Միացյալ Նահանգներ ուղևորվելուց առաջ ՀՀ քաղաքացիները նախ պետք է ստանան ոչ-ներգաղթային մուտքի արտոնագիր: Հարցազրույցներն անցկացվում են անգլերեն, հայերեն և ռուսերեն լեզուներով: Ոչ-ներգաղթային արտոնագրերի տեսակների մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել http://travel.state.gov/visa/temp/temp_1305.html կայքէջը:

Գործնական կամ ժամանցի նպատակով Միացյալ Նահանգներ կատարվող ուղևորությունների հետ կապված մանրամասներին ծանոթանալու համար այցելեք http://travel.state.gov/visa/temp/types/types_1262.html կայքէջը:

ԱՄՆ քաղաքացիները արտոնագրերի համար դիմող իրենց ազգականներին կարող են հրավերք ուղարկել, սակայն հրավերքը չի կարող երաշխիք հանդիսանալ արտոնագրի տրամադրման համար: Հյուպատոսական պաշտոնյաները չեն կարող ընդունել երրորդ կողմի երաշխիքները կամ էլ դիմողի անունից ներկայացվող պարտավորագրերը:

Դիմումներ Հայաստանի հիմնական բնակիչ չհանդիսացող անձանցից

Այս հյուպատոսական տարածքի սպասարկման տիրույթից դուրս գտնվող անձինք կարող են այստեղ արտոնագրի դիմում ներկայացնել, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցազրույց վարող պաշտոնյաները չեն տիրապետում Ձեր լեզվին և անծանոթ են Ձեր բնակության երկրի պայմաններին, Ձեզ համար այստեղ արտոնագիր ստանալու պայմաններին համապատասխանելիությունը ցույց տալն ավելի դժվար կլինի, քան Ձեր երկրի, կամ Ձեր տարածքը սպասարկող հյուպատոսական գրասենյակում:

Օգնություն առանց մեծահասակի ուղեկցության ճանապարհորդող անչափահասներին

Ավիաընկերություններն ունեն հատուկ ծրագրեր, որոնք օգնում են անչափահասներին թռիչքի ընթացքում ու ճանապարհին ինքնաթիռ փոխելու ժամանակ: Ամեն մի ավիաընկերություն ունի առանձին ծրագիր, ուստի խորհուրդ ենք տալիս մանրամասները, հատկապես, եթե ճանապարհին ինքնաթիռ փոխելու հարց կա, պարզել այդ ընկերություններից` զանգելով կամ այցելելով նրանց ինտերնետային կայքերը: Սովորաբար, առանց մեծահասակի ուղեկցության ճանապարհորդող անչափահասների սպասարկման ծառայություններն առաջարկվում են 5-13 տարեկաններին: Ծառայության համար սովորաբար պահանջվում է վճարել: Շատ ավիաընկերություններ պահանջում են, որ նախապես տրամադրվեն որոշակի տեղեկություններ` այդ նպատակով սահմանված ձևաթղթի միջոցով: Ավիաընկերությունները կարող են պահանջել երեխային ճանապարհողի կամ դիմավորողի տվյալները (օրինակ` անձնագրի տվյալներ, հասցե, հեռախոսահամարներ):

Առանց մեծահասակի ուղեկցության ճանապարհորդող անչափահասների հետ կապված ծրագրերի մասին ավիաընկերությունների կայքերում տեղեկությունները փնտրեք «Տեղեկություններ. թռիչք երեխայի հետ» ("Information – flying with children") կամ «Տեղեկություններ. հատուկ ուղևորներ» ("Information – special passengers") ենթավերնագրերի ներքո:

  
— KEY EMBASSY LINKS —

— U.S. Government Reports —

— Other Information —

American Corners' Logo
Get Free Adobe Reader

This website contains PDF documents. To read them, Get Adobe Reader!


Embassy of the United States