Embassy Seal
US Department of State
U.S. Embassy in Armenia
 
    Վիզաներին Առնչվող Ծառայություններ  Ոչ-Ներգաղթային Արտոնագրեր  Մուտքի ներգաղթային արտոնագրերի հետ կապված ծառայություններ  Տեղում տրված միջնորդագրեր Տեղեկություն գործի կարգավիճակի մասին Մուտքի ներգաղթային արտոնագրի համար պահանջվող փաստաթղթեր Ներգաղթային արտոնագրի հետ կապված ծառայությունների վճարները Տեղեկություններ բազմազանության արտոնագրերի մասին Տեղեկություններ անչափահաս երեխաների համար Տեղեկություններ որդեգրման մասին Մուտքի ներգաղթային արտոնագրերի կիրառումը Կորած կամ ժամկետանց “Գրին քարտ” Դիմեք մուտքի ներգաղթային արտոնագրերի բաժնին  Հարցրեք հյուպատոսին  Օգտակար Հղումներ

Տեղում տրված միջնորդագրեր

Իրենց ընտանիքի անմիջական անդամների համար I-130, “Օտարերկրացի ազգականի միջնորդագիր”, ԱՄՆ քաղաքացիները հիմնականում ներկայացնում են ԱՄՆ-ում, ներգաղթի ու քաղաքացիության ծառայության տեղային գրասենյակում: ԱՄՆ ներգաղթի ու քաղաքացիության ծառայության տեղային գրասենյակների վերաբերյալ մանրամասն տեղեկությունները զետեղված են http://www.uscis.gov ինտերնետային կայքում:

Արտասահմանում ապրող ԱՄՆ քաղաքացիները հնարավորություն ունեն միջնորդագիր ներկայացնել իրենց բնակության երկրի ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսարանում, եթե ապրում են տվյալ հյուպատոսական տարածքում ոչ պակաս, քան վեց ամիս: Հյուպատոսական տարածքից դուրս կարճաժամկետ ճանապարհորդությունները չեն հանվի պահանջվող վեց ամիս բնակության ժամկետից: Երևանում ԱՄՆ դեսպանատանը միջնորդագիր տվողները կարող են ցուցադրել Հայաստանում իրենց մշտական բնակության կարգավիճակը, ներկայացնելով կամ 1) ժամանակավոր կացության քարտ, կամ 2) տասը տարով տրված հատուկ կացության անձնագիր, կամ 3) հայկական անձնագիր (ԱՄՆ և Հայաստանի քաղաքացիություն ունեցողների դեպքում), որոնք ցույց կտան, որ միջնորդագիր տվողը Հայաստանում է գտնվում ավելի քան վեց ամիս:

Հյուպատոսական տարածքում վեց ամսից ավել ապրող ԱՄՆ քաղաքացիները կարող են I-130 միջնորդագիր ներկայացնել իրենց բնակության վայրի ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսարանում: Միջնորդագիր տալու ժամանակ դրանք ներկայացնողները իրենց ազգականների հետ ազգակցական կապը հաստատելու համար կանցնեն հարցազրույց: Եթե միջնորդագիրը ենթակա չէ հաստատման, ապա` հետագա վարչական գործընթացի համար գործը կուղարկվի ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայության մոտակա գրասենյակ (Երևանում ամերիկյան դեսպանատանը քննվող գործերի նկատմամբ իրավասություն ունեցող ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայության գրասենյակը տեղակայված է Մոսկվայում ամերիկյան դեսպանատանը): Մնացած դեպքերում գործը մնում է հյուպատոսական բաժնում իր ավարտին հասցնելու համար. այն է` մուտքի արտոնագրի տրամադրումը: Նախապես ժամադրություն նշանակելու համար, որին պետք է ներկա լինեն թե միջնորդագիր տվող ԱՄՆ քաղաքացին, և թե իր անմիջական ազգականը, խնդրում ենք ներգաղթային մուտքի արտոնագրերի բաժին նամակ ուղարկել էլեկտրոնային փոստի` ivyerevan@state.gov հասցեով:

Նշանածների համար I-129F տեսակի միջնորդագրեր կարող են տրվել միայն Միացյալ Նահանգներում: Այս միջնորդագրերի գործընթացի համար պահանջվող մոտավոր ժամկետի մասին տեղեկությունների համար խնդրում ենք այցելել http://www.uscis.gov կայքը:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե Դուք Հայաստանի բնակիչ եք և արդեն ԱՄՆ-ում I-130 միջնորդագիր եք ներկայացրել, ապա Դուք պետք է մինչ արտերկրի հյուպատոսական բաժնում I-130 միջնորդագիր ներկայացնելը ԱՄՆ-ում տրված միջնորդագիրը ետ վերցնեք:

Միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ հետագա տեղեկությունների համար խնդրում ենք նայել մեր “Պահանջվող փաստաթղթեր” էջը:

  
— KEY EMBASSY LINKS —

— U.S. Government Reports —

— Other Information —

American Corners' Logo
Get Free Adobe Reader

This website contains PDF documents. To read them, Get Adobe Reader!


Embassy of the United States