Դիմեք մուտքի ներգաղթային արտոնագրերի բաժնին
Խնդրում ենք Ձեր հարցումներն ուղղված մուտքի ներգաղթային արտոնագրերի բաժնին ուղարկել էլեկտրոնային փոստի IVYerevan@state.gov հասցեով: Եթե Ձեր հարցը կապված է որևէ կոնկրետ գործի հետ, ապա Ձեր էլեկտրոնային հաղորդագրության մեջ խնդրում ենք անպայման նշել գործի համարը, այն անձի անուն ազգանունը, ում համար տրվել է, կամ ով տվել է միջնորդագիրը և ծննդյան օրը, ամիսը և տարին:
Եթե դուք հանդիսանում եք այն անձը, ում համար տրվել է, կամ ով տվել է միջնորդագիրը, լիազորված անձը կամ ներկայացուցիչը, ապա անպայման Ձեր գրությանը կից ուղարկեք լրացված “Լիազորված անձի կամ ներկայացուցչի մասին ծանուցման” G-28 ձևը (Notice of Entry of Appearance as Attorney or Representative): G-28 ձևը տեղակայված է ԱՄՆՆՔԾ-ի http://www.uscis.gov (Home > Immigration Forms > G-28) կայքէջում: Քանի որ արտոնագրերի մասին գործերը գաղտնի են, ապա մենք իրավասու չենք որևէ երրորդ կողմի տրամադրել գործին վերաբերող որևէ տեղեկություն, եթե չկա այդպիսի թույլտվություն , որ հաստատվում է G-28 ձևով:
Խնդրում ենք մուտքի ներգաղթային արտոնագրերի բաժնին փոստով, ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով փաստաթղթեր չուղարկել: Մենք չունենք բավարար կադրային ներուժ, որպեսզի ստացվող թղթակցությունն ու մեր կողմից վարվող գործերը համադրվեն: Պահանջվող կամ գործում չներառված փաստաթղթերը պետք է ուղղակիորեն ուղարկել դիմորդներին, որպեսզի հարցազրույցի ներկայանալիս նրանք անձամբ դրանք հանձնեն հյուպատոսական բաժնին:
|