Արտահերթ հարցազրույցներ
Միացյալ Նահանգներ ուղևորվելու անհետաձգելի ու չնախատեսված հանգամանքեր ի հայտ գալու դեպքում հնարավոր է արտահերթ հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերել Հյուպատոսական բաժնի աշխատակցի հետ:
Ստորև ներկայացվում են այն հանգամանքները, որոնց դեպքում կտրվի արտահերթ հարցազրույց անցնելու հնարավորություն.
- Դիմողի ընտանիքի անդամի ծանր հիվանդություն կամ մահ Միացյալ Նահանգներում (դիմողի ընտանիքի անդամներ են համարվում ծնողները, կինը/ամուսինը, երեխան, քույրը կամ եղբայրը).
- Անհետաձգելի բուժում, որ պայմանավորված է լուրջ ու անսպասելի հանգամանքներով. վերաբերում է նաև ուղեկցող անձանց (օրինակ` հիվանդ երեխայի ծնողը).
- Անհետաձգելի գործնական ուղևորություն. սա չի վերաբերում հինգ և ավելի դիմողներից կազմված խմբին, որի համար նախատեսված են հարցազրույցի ու հարցազրույցի օրվա նշանակման հատուկ ընթացակարգեր.
- Ուղևորության նպատակը առնչվում է ԱՄՆ կառավարության շահերին, իսկ ուղևորությունը ֆինանսավորվում է ԱՄՆ կամ ՀՀ կառավարությունների կողմից:
Եթե հայտնվել եք վերը նկարագրված իրավիճակներից մեկում, ապա ոչ-ներգաղթային վիզայի համար դիմելու առաջին երեք քայլերը կատարելուց հետո կապ հաստատեք Հյուպատոսական բաժնի հետ consyerevan@state.gov էլէկտրոնային փոստով: Բացատրեք, թե ինչու է Ձեր ուղևորությունը շտապ ու հայտնեք հետևյալ տվյալները. դիմողի անունը, հեռախոսի համարը և հարցազրույցի նշանակված օրը: Այս կարգի դիմումները դիտարկվում են ելնելով առանձին դեպքի հանգամանքներից: Պատասխանը սովորաբար տրվում է 1 կամ 2 օրվա ընթացքում` հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով:
|