Embassy Seal
US Department of State
U.S. Embassy in Armenia
 
    Վիզաներին Առնչվող Ծառայություններ  Ոչ-Ներգաղթային Արտոնագրեր  Մուտքի ներգաղթային արտոնագրերի հետ կապված ծառայություններ Տեղում տրված միջնորդագրեր Տեղեկություն գործի կարգավիճակի մասին Մուտքի ներգաղթային արտոնագրի համար պահանջվող փաստաթղթեր Ներգաղթային արտոնագրի հետ կապված ծառայությունների վճարները  Տեղեկություններ բազմազանության արտոնագրերի մասին Տեղեկություններ անչափահաս երեխաների համար Տեղեկություններ որդեգրման մասին Մուտքի ներգաղթային արտոնագրերի կիրառումը Կորած կամ ժամկետանց “Գրին քարտ” Դիմեք մուտքի ներգաղթային արտոնագրերի բաժնին  Հարցրեք հյուպատոսին  Օգտակար Հղումներ

Տեղեկություններ բազմազանության արտոնագրերի մասին

Բազմազանության արտոնագրերի վիճակախաղ

Բազմազանության արտոնագրերի ծրագիրը, որն իրականացվում է Կոնգրեսի որոշման համաձայն, ամեն տարի մուտքի ներգաղթային արտոնագիր ստանալու հնարավորություն է տալիս 55000 հոգու, որոնց ընտրությունը կատարվում է ծրագրին դիմած անձանցից` պատահական ընտրանքի միջոցով: Ծրագրին դիմելու համար սահմանված են հստակ համապատասխանության ցուցանիշներ, և ծրագրին կարող են մասնակցել մարդիկ այն երկրներից, որոնք ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեն:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չի զբաղվում բազմազանության արտոնագրերի վիճակախաղի դիմումներով: Այս ծրագրի մասնակցության դիմումները ներկայացվում են առցանց/օնլայն` http://www.dvlottery.state.gov կայքում, ամեն տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Բազմազանության արտոնագրերի ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք http://travel.state.gov/visa/immigrants/types/types_1318.html կայքէջը: Բազմազանության արտոնագրերի վիճակախաղի ծրագրի դիմումները գտնվում են http://www.dvlottery.state.gov/ կայքում: Բազմազանության արտոնագրերի ծրագրի հաղթողներին վիճակախաղում շահելու մասին ծանուցում կուղարկվի փոստով/նամակով` Քենտուկիի հյուպատոսական կենտրոնից (ԱՄՆ): Դիմումին հաջորդող տարվա հուլիսի 1-ից կարող եք http://www.dvlottery.state.gov կայքում ստուգել Ձեր մասնակցության դիմումի կարգավիճակը` առցանց մուտքագրելով մասնակցության դիմումի ներկայացման ժամանակ Ձեզ տրված հաստատման համարը: Եթե այդ համարը կորցրել եք, ապա ինքնուրույն չեք կարողանա ստուգել Ձեր դիմումի կարգավիճակը, իսկ հաստատման համարի մասին տեղեկատվություն մեր կողմից վերստին չի տրամադրվում:

Բազմազանության արտոնագրերի խաղարկության մասնակցության դիմումներն անվճար են

Ուշադրություն. Գրանցվել են դեպքեր, երբ որոշ կայքեր հանդես են եկել որպես ԱՄՆ կառավարության պաշտոնական կայքեր կամ ստացվել են էլեկտրոնային հաղորդագրություններ իբր ամերիկյան պաշտոնական կայքերից, որոնք վիճակախաղի մասնակցության դիմումները “լրացնելու” համար գումար են պահանջել: Կան նաև մի շարք առևտրային ընկերություններ, որոնք վճարման դիմաց լրացնում են մասնակցության դիմումները: Թեպետ այս առևտրային ընկերությունների գերակշիռ մասը օրինական տնտեսվարողներ են, հարկ է նշել, որ բազմազանության արտոնագրերի խաղարկությանը մասնակցելու դիմումը http://www.dvlottery.state.gov կայքում լրացնելն անվճար է, ու այս խաղարկությանը մասնակցելու միակ ուղին հենց այդ կայքից դիմում ներկայացնելն է: Դիմումի լրացման հրահանգներն առկա են անգլերեն, հայերեն և ռուսերեն տարբերակներով (Ձեր նախընտրած լեզվով հրահանգները բացելու կամ բեռնելու համար սեղմեք համապատասխան լեզուն): Վիճակախաղում շահած մասնակիցներին պետդեպարտամենտը ծանուցում է փոստով առաքված նամակով և ՈՉ էլեկտրոնային փոստով:

Քենտուկիի հյուպատոսական կենտրոն

Բազմազանության արտոնագրերի ծրագիրն ուղղակիորեն իրականցնում է ԱՄՆ պետդեպարտամենտի Քենտուկիի հյուպատոսական կենտրոնը, որը գտնվում է Քենտուկի նահանգի Վիլյամսբուրգ քաղաքում: ԱՄՆ պետդեպարտամենտը հիմնել է Քենտուկիի կենտրոնը 2000թ, որպեսզի Նյու Հեմփշիրի Փորթսմութ քաղաքում գտնվող վիզաների ազգային կենտրոնից առանձնացնի բազմազանության արտոնագրերի ծրագիրն ու այն իրականացնի Քենտուկիի կենտրոնի միջոցով:

Նկատի ունեցեք, որ ԱՄՆ պետդեպարտամենտն ունի միայն մեկ Քենտուկիի հյուպատոսական կենտրոն և նմանատիպ անուն օգտագործող այլ ընկերությունները պարզապես ոչ մի կապ չունեն ԱՄՆ պետդեպարտամենտի կամ Քենտուկիի կենտրոնի հետ: Վիճակախաղին մասնակցելու համար ԱՄՆ պետդեպարտամենտի կամ Քենտուկիի կենտրոնի կողմից որևէ գումար չի գանձվում: Իսկ վիճակախաղում պատահական ընտրությամբ շահած մասնակիցներին մայիս-հուլիս ամիսների ընթացքում Քենտուկիի հյուպատոսական կենտրոնը փոստով նամակ է ուղարկում` օգտագործելով այն հասցեն, որը նշված է վիճակախաղի մասնակցության դիմումի մեջ: Ծանուցումը ոչ մի դեպքում շահողներին էլեկտրոնային փոստով չի ուղարկվում: Փոստով առաքված նամակում շահող մասնակիցների համար կան նաև հրահանգներ հետագա քայլերի վերաբերյալ: Բազմազանության արտոնագրի խաղարկությունում շահելու մասին ծանուցում տրամադրելու իրավասություն Քենտուկիի կենտրոնից բացի որևէ այլ կազմակերպություն չունի: Բազմազանության արտոնագրին ընթացք տալու համար վճարումներ կատարվում են միայն այն ժամանակ, երբ շահող մասնակիցը դիմում է ներկայացնում բազմազանության ծրագրի շրջանակում մուտքի ներգաղթային արտոնագիր ստանալու համար: Մուտքի արտոնագրի համար հյուպատոսական բաժին դիմում ներկայացնելու ժամանակ դիմողը և նրան ուղեկցող ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը պետք է վճարեն բազմազանության արտոնագրին ընթացք տալու և մուտքի ներգաղթային արտոնագրի համար սահմանված գումարները: Այս գումարները վերադարձման ենթակա չեն, եթե մուտքի արտոնագրի տրամադրումը մերժվում է:

Շահող մասնակիցները պետք է ուշադիր կարդան Քենտուկիի հյուպատոսական կենտրոնից ստացված հրահանգները և ապա վերջինիս ուղարկեն պահանջվող փաստաթղթերը: Երբ դիմումի փաստաթղթերի փաթեթը պատրաստ լինի, Քենտուկիի հյուպատոսական կենտրոնը կնշանակի հարցազրույցի օրը, որը դուք կանցնեք Ձեր բնակության վայրը սպասարկող հյուպատոսական գրասենյակում, ապա Ձեզ կտեղեկացնի հարցազրույցի օրվա մասին և փաստաթղթերի փաթեթը կուղարկի տեղի հյուպատոսական գրասենյակ:

Հյուպատոսական բաժնում հարցազրույց անցնելիս պահանջվող փաստաթղթեր

Բազմազանության արտոնագրի հարցազրույցի համար անհրաժեշտ փաստաթղթերի մասին տեղեկությունների համար տես` “Պահանջվող փաստաթղթեր” էջը:

 

**Կարևոր տեղեկատվություն բազմազանության արտոնագրի դիմողների համար**

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՑ ՀԵՏՈ ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՉԻ ԿԱՐՈՂ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳԻՐ ԿԱՄ ԿԱՏԱՐՎԵԼ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՈՐԵՎԷ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ: ՔԱՆԻ ՈՐ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԹԻՎԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ Է, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԹԻՎԸ ԼՐԱՆԱ ՆՈՒՅՆԻՍԿ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՑ ՇՈՒՏ: ՍԱ ՊԵՏՔ Է ՆԿԱՏԻ ՈՒՆԵՆԱԼ, ԵԹԵ ԴԻՄՈՒՄԸ ԿԱՄ ՎԵՐԱԴԻՄՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՒՄ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՑ ՈՉ ԱՅՆՔԱՆ ՎԱՂ:

  
— KEY EMBASSY LINKS —

— U.S. Government Reports —

— Other Information —

American Corners' Logo
Get Free Adobe Reader

This website contains PDF documents. To read them, Get Adobe Reader!


Embassy of the United States