Տեղեկություն գործի կարգավիճակի մասին
Ամեն տարի ավելի քան 500 000 մարդ է ներգաղթում Միացյալ Նահանգներ: Դիմորդների նման մեծ թիվը կարող է զգալի ձգձգումներ առաջացնել ներգաղթային մուտքի արտոնագրերի որոշակի տեսակների համար: Ստորև բերվող տեղեկատվությունը կոչված է օգնելու Ձեզ պարզել, թե ներգաղթային գործընթացի որ փուլում է գտնվում Ձեր դիմումը: Յուրաքանչյուր տարի Միացյալ Նահանգներ ընդունվող ներգաղթողների թիվը որոշվում է Միացյալ Նահանգների “Ներգաղթի և հպատակագրման օրենք”-ի 201-րդ հոդվածի համաձայն:
ԱՄՆ քաղաքացիների ընտանիքների անմիջական անդամների դիմումներ (կին/ամուսին, մինչև 21 տարեկան չամուսնացած երեխա, ծնող)
Միջնորդագրի տեսակ. I-130, մուտքի արտոնագրի տեսակ. IR1, CR1, IR2, CR2, IR5
Սեղմեք լրացուցիչ տեղեկությունների համար:
Ընտանիքի իրավասու անդամների համար միջնորդագրեր տվողների մեծամասնությունը իրենց I-130 միջնորդագրերը պետք է ներկայացնեն փոստով` այն ուղարկելով իրենց բնակության նահանգը սպասարկող ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայության կենտրոն: ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայության Ձեր կենտրոնը գտնելու համար խնդրում ենք այցելել ԱՄՆՆՔԾ ինտերնետային էջը` http://www.uscis.gov (Home>Services & Benefits>Field Offices): ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայության կայքում Դուք կարող եք նաև ստուգել Ձեր միջնորդագրի կարգավիճակը: Միջնորդագիրը հաստատելուց հետո ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայությունը գործը ուղարկում է ԱՄՆ պետդեպարտամենտի` վիզաների ազգային կենտրոն (ՎԱԿ): Պահանջվող փաստաթղթերը հավաքելու և գործը նախապես պատրաստելու համար միջնորդագիր տվողը կաշխատի վիզաների ազգային կենտրոնի հետ: Այս ընթացքում Ձեր գործի վերաբերյալ բոլոր հարցերը պետք է ուղղել վիզաների ազգային կենտրոն: Վիզաների ազգային կենտրոնի էլեկտրոնային փոստի հասցեն է NVCINQUIRY@state.gov : Կապ հաստատելու լրացուցիչ միջոցների մասին տեղեկատվությունը այստեղ է: Բոլոր հաղորդագրություններում անպայման նշեք Ձեր գործի համարը, ամբողջական անունը և ծննդյան թվականը:
Վիզաների ազգային կենտրոնը Ձեր գործի նախնական փուլն ավարտելուց հետո փոստով կտեղեկացնի միջնորդագիր տվողին, անձին, ում համար տրվել է միջնորդագիրը և օրինական ներկայացուցչին, եթե այդպիսին կա, այն մասին, թե երբ տեղի կունենա մուտքի ներգաղթային արտոնագրի հարցազրույցը հյուպատոսական բաժնում: Ժամադրության այս նամակը պետք է բերել արտոնագրի հարցազրույցին: Միևնույն ժամանակ ՎԱԿ-ը կուղարկի Ձեր գործը հյուպատոսական բաժին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ գործը վիզաների ազգային կենտրոնից հյուպատոսական բաժին տեղափոխելու համար կարող է պահանջվել մի քանի շաբաթ: Այդ պատճառով խնդրում ենք սպասել Ձեր հարցազրույցի մասին տեղեկացնող նամակին վիզաների ազգային կենտրոնից և այնտեղից գործն ուղարկելուց հետո անմիջապես կապ չհաստատել հյուպատոսական բաժնի հետ:
Հյուպատոսական բաժին հասնելուց հետո Ձեր գործը կմնա այստեղ մինչև արտոնագրի հարցազրույցը: Ձեր գործի վերաբերյալ հարցերի դեպքում, երբ այն գտնվում է հյուպատոսական բաժնում, խնդրում ենք էլեկտրոնային փոստով նամակ գրել հյուպատոսարանի` ներգաղթային արտոնագրերի ենթաբաժնի էլեկտրոնային փոստի հասցեով. ivyerevan@state.gov : Բոլոր հաղորդագրություններում անպայման նշեք Ձեր գործի համարը, ամբողջական անունը և ծննդյան թվականը:
Այն գործերը, որոնք տեղում ենթակա չեն հաստատման, հետագա վերանայման համար ուղարկվում են ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայության` միջնորդագիր ներկայացնողի բնակության վայրի նկատմամբ իրավասություն ունեցող գրասենյակ: Գործը ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայություն վերադարձնելուց հետո հյուպատոսական բաժինը այլևս տեղեկություն չի ունենում դրա վերաբերյալ: Այս դեպքերում միջնորդագիր տվողին և անձին, ում համար տրվել է միջնորդագիրը, խորհուրդ է տրվում իրենց հարցերն ուղղել ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության այն գրասենյակ, որտեղ սկսել են միջնորդագրի ներկայացման գործընթացը:
Ամերիկյան քաղաքացիների նշանածների, կին/ամուսինների դիմումներ
Միջնորդագրի տեսակ. I-129F, մուտքի արտոնագրի տեսակ K-1, K-3
Սեղմեք լրացուցիչ տեղեկությունների համար:
Միջնորդագիր տվողները իրենց I-129F տեսակի նշանածների միջնորդագրերը պետք է փոստով ուղարկեն իրենց բնակության նահանգը սպասարկող ԱՄՆՆՔԾ կենտրոն: ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայության Ձեր կենտրոնը գտնելու համար խնդրում ենք այցելել ԱՄՆՆՔԾ ինտերնետային էջը` http://www.uscis.gov (Home>Services & Benefits>Field Offices): ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայության կայքում Դուք կարող եք նաև ստուգել Ձեր միջնորդագրի կարգավիճակը: Միջնորդագիրը հաստատելուց հետո ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայությունը գործը ուղարկում է ԱՄՆ պետդեպարտամենտի` վիզաների ազգային կենտրոն (ՎԱԿ): Այս ընթացքում Ձեր գործի վերաբերյալ բոլոր հարցերը պետք է ուղղել վիզաների ազգային կենտրոն: Վիզաների ազգային կենտրոնի էլեկտրոնային փոստի հասցեն է NVCINQUIRY@state.gov : Կապ հաստատելու լրացուցիչ միջոցների մասին տեղեկատվությունը այստեղ է: Բոլոր հաղորդագրություններում անպայման նշեք Ձեր գործի համարը, ամբողջական անունը և ծննդյան թվականը:
Վիզաների ազգային կենտրոնը Ձեր գործի նախնական փուլն ավարտելուց հետո այն կուղարկի հյուպատոսական բաժին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ գործը վիզաների ազգային կենտրոնից հյուպատոսական բաժին տեղափոխելու համար կարող է պահանջվել մի քանի շաբաթ: Ձեր գործը հյուպատոսական բաժին հասնելուց հետո այն անձը, ում համար տրվել է դիմումը, կտեղեկացվի, թե երբ պետք է ներկայանա իր հարցազրույցի համար: Քանի որ Ձեր գործը ՎԱԿ-ից հյուպատոսական բաժին տեղափոխելու համար կարող են շաբաթներ պահանջվել, խնդրում ենք Ձեզ չկապնվել հյուպատոսական բաժնի հետ անմիջապես գործը ՎԱԿ-ից ուղարկելուց հետո: Անձինք, ում համար տրվել է դիմումը պետք է սպասեն միչև որ հյուպատոսական բաժնի աշխատակիցները հեռախոսով կապ կհաստատեն իրենց հետ:
Հյուպատոսական բաժին հասնելուց հետո Ձեր գործը կմնա այստեղ մինչև արտոնագրի հարցազրույցը: Ձեր գործի վերաբերյալ հարցերի դեպքում, երբ այն գտնվում է հյուպատոսական բաժնում, խնդրում ենք էլեկտրոնային փոստով նամակ գրել հյուպատոսարանի` ներգաղթային արտոնագրերի ենթաբաժնի էլեկտրոնային փոստի հասցեով. ivyerevan@state.gov : Բոլոր հաղորդագրություններում անպայման նշեք Ձեր գործի համարը, ամբողջական անունը և ծննդյան թվականը:
Այն գործերը, որոնք տեղում ենթակա չեն հաստատման, հետագա վերանայման համար ուղարկվում են ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայության` միջնորդագիր ներկայացնողի բնակության վայրի նկատմամբ իրավասություն ունեցող գրասենյակ: Գործը ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայություն վերադարձնելուց հետո հյուպատոսական բաժինը այլևս տեղեկություն չի ունենում դրա վերաբերյալ: Այս դեպքերում միջնորդագիր տվողին և անձին, ում համար տրվել է միջնորդագիրը, խորհուրդ է տրվում իրենց հարցերն ուղղել ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության այն գրասենյակ, որտեղ սկսել են միջնորդագրի ներկայացման գործընթացը:
ԱՄՆ քաղաքացիների ընտանիքների ոչ-անմիջական անդամների և ԱՄՆ օրինական մշտական բնակիչների կնոջ/ամուսինների դիմումներ (քաղաքացիների չամուսնացած տղաներ և աղջիկներ, ամուսնացած տղաներ և աղջիկներ, քույրեր և եղբայրներ; օրինական մշտական բնակիչների կին/ամուսիններ, երեխաներ, չամուսնացած տղաներ և աղջիկներ)
Միջնորդագրի տեսակ. I-130, մուտքի արտոնագրի տեսակ. F1, F2, F3, F4
Սեղմեք լրացուցիչ տեղեկությունների համար:
Իրենց ընտանիքի իրավասու անդամների համար միջնորդագիր տվողները պետք է փոստով ուղարկեն այն իրենց բնակության նահանգը սպասարկող ԱՄՆՆՔԾ կենտրոն: ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայության Ձեր կենտրոնը գտնելու համար խնդրում ենք այցելել ԱՄՆՆՔԾ ինտերնետային էջը` http://www.uscis.gov (Home>Services & Benefits>Field Offices): Միջնորդագիրը հաստատելուց հետո ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայությունը գործը ուղարկում է ԱՄՆ պետդեպարտամենտի` վիզաների ազգային կենտրոն (ՎԱԿ): Քաղաքացու ընտանիքի ոչ-անմիջական անդամի կամ օրինական մշտական բնակչի կնոջ/ամուսնու Ձեր միջնորդագրի գործընթացը կկատարվի` ըստ դրանց ստանալու հերթականության: Մեծ քանակության պատճառով որոշ գործերի դեպքում գործընթացը կարող է տարիներ տևել: Ձեր միջնորդագրի տեսակի` գործընթացի ընթացիկ ժամկետները տեսնելու համար խնդրում ենք այցելել ԱՄՆՆՔԾ ինտերնետային կայքը: ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայության կայքում Դուք կարող եք նաև ստուգել Ձեր միջնորդագրի կարգավիճակը:
ՎԱԿ-ում Ձեր գործը կմնա “Ընթացքում” կարգավիճակում այնքան ժամանակ, մինչև որ առկա կլինի արտոնագրի` Ձեր ազգականի համար առանձին տեսակը: Ներգաղթողների որոշ խմբերի համար սպասման ժամկետը կարող է տարիներ տևել: Արտոնագրերը բաշխվում են ըստ միջնորդագիրը տալու ժամկետի: Միջնորդագիրը ներկայացնելու տարեթիվը, այսինքն այն տարեթիվը, երբ ԱՄՆՆՔԾ ստացել է Ձեր միջնորդագիրը, համարվում է դրա առաջնահերթության տարեթիվը: Առաջնահերթության այս տարեթվով է որոշվում ներգաղթային արտոնագրերի տարբեր տեսակների համար արտոնագրի գործընթացի հերթականությունը: Տեսնելու համար, թե ներկայումս առաջնահերթության որ տարեթվով դիմումներն են քննվում, խնդրում ենք http://www.travel.state.gov կայքում դիտել “Արտոնագրի տեղեկագիր”-ը:
Երբ Ձեր գործի առաջնահերթության տարեթիվը դառնա ընթացիկ, միջնորդագիր տվողը կաշխատի ՎԱԿ-ի հետ պահանջվող փաստաթղթերը հավաքելու և գործը նախօրոք պատրաստելու համար: Այս ընթացքում Ձեր գործի վերաբերյալ բոլոր հարցերը պետք է ուղղել վիզաների ազգային կենտրոն: Վիզաների ազգային կենտրոնի էլեկտրոնային փոստի հասցեն է NVCINQUIRY@state.gov : Կապ հաստատելու լրացուցիչ միջոցների մասին տեղեկատվությունը այստեղ է: Բոլոր հաղորդագրություններում անպայման նշեք Ձեր գործի համարը, ամբողջական անունը և ծննդյան թվականը:
Վիզաների ազգային կենտրոնը Ձեր գործի նախնական փուլն ավարտելուց հետո այն կուղարկի հյուպատոսական բաժին և փոստով կտեղեկացնի միջնորդագիր տվողին, անձին, ում համար տրվել է միջնորդագիրը և օրինական ներկայացուցչին, եթե այդպիսին կա, այն մասին, թե երբ տեղի կունենա մուտքի ներգաղթային արտոնագրի հարցազրույցը հյուպատոսական բաժնում: Ժամադրության այս նամակը պետք է բերել արտոնագրի հարցազրույցին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ գործը վիզաների ազգային կենտրոնից հյուպատոսական բաժին տեղափոխելու համար կարող է պահանջվել մի քանի շաբաթ: Այդ պատճառով խնդրում ենք սպասել Ձեր հարցազրույցի մասին տեղեկացնող նամակին վիզաների ազգային կենտրոնից և այնտեղից գործն ուղարկելուց հետո անմիջապես կապ չհաստատել հյուպատոսական բաժնի հետ:
Հյուպատոսական բաժին հասնելուց հետո Ձեր գործը կմնա այստեղ մինչև արտոնագրի հարցազրույցը: Ձեր գործի վերաբերյալ հարցերի դեպքում, երբ այն գտնվում է հյուպատոսական բաժնում, խնդրում ենք էլեկտրոնային փոստով նամակ գրել հյուպատոսարանի` ներգաղթային արտոնագրերի ենթաբաժնի էլեկտրոնային փոստի հասցեով. ivyerevan@state.gov : Բոլոր հաղորդագրություններում անպայման նշեք Ձեր գործի համարը, ամբողջական անունը և ծննդյան թվականը:
Այն գործերը, որոնք տեղում ենթակա չեն հաստատման, հետագա վերանայման համար ուղարկվում են ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայության` միջնորդագիր ներկայացնողի բնակության վայրի նկատմամբ իրավասություն ունեցող գրասենյակ: Գործը ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայություն վերադարձնելուց հետո հյուպատոսական բաժինը այլևս տեղեկություն չի ունենում դրա վերաբերյալ: Այս դեպքերում միջնորդագիր տվողին և անձին, ում համար տրվել է միջնորդագիրը, խորհուրդ է տրվում իրենց հարցերն ուղղել ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության այն գրասենյակ, որտեղ սկսել են միջնորդագրի ներկայացման գործընթացը:
Ապաստան ստացողի/փախստականի ընտանիքի վերամիավորման դիմումներ
Միջնորդագրի տեսակ. I-730, մուտքի արտոնագրի տեսակ. YY, ZZ
Սեղմեք լրացուցիչ տեղեկությունների համար:
Միջնորդագիր տվողները պետք է ներկայացնեն I-730 միջնորդագիրը ԱՄՆՆՔԾ: ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայության Ձեր կենտրոնը գտնելու համար խնդրում ենք այցելել ԱՄՆՆՔԾ ինտերնետային էջը` http://www.uscis.gov (Home>Services & Benefits>Field Offices): ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայության կայքում Դուք կարող եք նաև ստուգել Ձեր միջնորդագրի կարգավիճակը: Միջնորդագիրը հաստատվելուց հետո վիզաների ազգային կենտրոնի միջոցով գործը ուղարկվում է հյուպատոսական բաժին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ գործը վիզաների ազգային կենտրոնից հյուպատոսական բաժին տեղափոխելու համար կարող է պահանջվել մի քանի շաբաթ: Այդ պատճառով խնդրում ենք ՎԱԿ-ից գործն ուղարկելուց հետո անմիջապես կապ չհաստատել հյուպատոսական բաժնի հետ: Հարցազրույցի օր նշանակելու համար հյուպատոսական բաժինը հեռախոսով կապ կհաստատի միջնորդագիր տվողի ընտանիքի անդամների հետ: Ձեր գործի վերաբերյալ հարցերի դեպքում, երբ այն գտնվում է հյուպատոսական բաժնում, խնդրում ենք էլեկտրոնային փոստով նամակ գրել հյուպատոսարանի` ներգաղթային արտոնագրերի ենթաբաժնի էլեկտրոնային փոստի հասցեով. ivyerevan@state.gov : Բոլոր հաղորդագրություններում անպայման նշեք Ձեր գործի համարը, ամբողջական անունը և ծննդյան թվականը:
Աշխատանքային արտոնագրերի համար դիմումներ
Միջնորդագրի տեսակ. I-140, մուտքի արտոնագրի տեսակ. E
Սեղմեք լրացուցիչ տեղեկությունների համար:
Հնարավոր գործատուները իրենց I-140 աշխատանքային միջնորդագրերը ներկայացնում են իրենց բնակության կամ գործունեության նահանգը սպասարկող ԱՄՆՆՔԾ կենտրոն: ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայության Ձեր կենտրոնը գտնելու համար խնդրում ենք այցելել ԱՄՆՆՔԾ ինտերնետային էջը` http://www.uscis.gov (Home>Services & Benefits>Field Offices): ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայության կայքում Դուք կարող եք նաև ստուգել Ձեր միջնորդագրի կարգավիճակը: Միջնորդագիր տալու համար պահանջվող մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք այցելել http://www.uscis.gov կայքը: Այս ընթացքում Ձեր գործի վերաբերյալ բոլոր հարցերը պետք է ուղղել ԱՄՆՆՔԾ` Ձեր գործի նկատմամբ իրավասություն ունեցող կենտրոն:
Միջնորդագիրը հաստատելուց հետո ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայությունը գործը ուղարկում է ԱՄՆ պետդեպարտամենտի` վիզաների ազգային կենտրոն (ՎԱԿ): Պահանջվող փաստաթղթերը հավաքելու և գործը նախապես պատրաստելու համար գործատուն կաշխատի վիզաների ազգային կենտրոնի հետ: Վիզաների ազգային կենտրոնը Ձեր գործի նախնական փուլն ավարտելուց հետո փոստով կտեղեկացնի միջնորդագիր տվողին, անձին, ում համար տրվել է միջնորդագիրը և օրինական ներկայացուցչին, եթե այդպիսին կա, այն մասին, թե երբ տեղի կունենա մուտքի ներգաղթային արտոնագրի հարցազրույցը հյուպատոսական բաժնում: Ժամադրության այս նամակը պետք է բերել արտոնագրի հարցազրույցին: Միևնույն ժամանակ ՎԱԿ-ը կուղարկի Ձեր գործը հյուպատոսական բաժին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ գործը վիզաների ազգային կենտրոնից հյուպատոսական բաժին տեղափոխելու համար կարող է պահանջվել մի քանի շաբաթ: Այդ պատճառով խնդրում ենք սպասել Ձեր հարցազրույցի մասին տեղեկացնող նամակին վիզաների ազգային կենտրոնից և այնտեղից գործն ուղարկելուց հետո անմիջապես կապ չհաստատել հյուպատոսական բաժնի հետ:
Հյուպատոսական բաժին հասնելուց հետո Ձեր գործը կմնա այստեղ մինչև արտոնագրի հարցազրույցը: Ձեր գործի վերաբերյալ հարցերի դեպքում, երբ այն գտնվում է հյուպատոսական բաժնում, խնդրում ենք էլեկտրոնային փոստով նամակ գրել հյուպատոսարանի` ներգաղթային արտոնագրերի ենթաբաժնի էլեկտրոնային փոստի հասցեով. ivyerevan@state.gov : Բոլոր հաղորդագրություններում անպայման նշեք Ձեր գործի համարը, ամբողջական անունը և ծննդյան թվականը:
Այն գործերը, որոնք տեղում ենթակա չեն հաստատման, հետագա վերանայման համար ուղարկվում են ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայության` միջնորդագիր ներկայացնողի բնակության վայրի նկատմամբ իրավասություն ունեցող գրասենյակ: Գործը ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության ծառայություն վերադարձնելուց հետո հյուպատոսական բաժինը այլևս տեղեկություն չի ունենում դրա վերաբերյալ: Այս դեպքերում միջնորդագիր տվողին և անձին, ում համար տրվել է միջնորդագիրը, խորհուրդ է տրվում իրենց հարցերն ուղղել ԱՄՆ ներգաղթի և քաղաքացիության այն գրասենյակ, որտեղ սկսել են միջնորդագրի ներկայացման գործընթացը:
Բազմազանության արտոնագրերի համար դիմումներ
Միջնորդագրի տեսակ. չկա, մուտքի արտոնագրի տեսակ. DV
Սեղմեք լրացուցիչ տեղեկությունների համար:
Ի տարբերություն մուտքի ներգաղթային մյուս արտոնագրերի, բազմազանության արտոնագրերի վիճակախաղը միջնորդագրով չի սկսվում: Փոխարենը, հնարավոր դիմորդները տարին մեկ անգամ, հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, http://www.dvlottery.state.gov կայքի միջոցով մասնակցում են առցանց/օնլայն վիճակախաղին (ստույգ ժամկետը փոփոխական է. լրացուցիչ տեղեկությունների համար դիտեք http://www.travel.state.gov կայքը): Հաղթող դիմորդները մասնակցությանը հաջորդող տարվա ապրիլ ամսից սկսած տեղեկացվում են պաշտոնական նամակով: Այս նամակը նաև տեղեկացնում է, թե հաղթող դիմորդը և իր ընտանիքի անդամը կամ անդամները լրացուցիչ ինչ փաստաթղթեր պետք է ուղարկեն Քենտուկիի հյուպատոսական կենտրոն: Գործը նախապես պատրաստելու համար հաղթող դիմորդը կաշխատի Քենտուկիի հյուպատոսական կենտրոնի հետ: Այս ընթացքում Ձեր գործի վերաբերյալ բոլոր հարցերը պետք է ուղղել Քենտուկիի հյուպատոսական կենտրոն էլեկտրոնային փոստի` KCCDV@state.gov հասցեով: Բոլոր հաղորդագրություններում անպայման նշեք Ձեր գործի համարը, ամբողջական անունը և ծննդյան թվականը:
Քենտուկիի հյուպատոսական կենտրոնը Ձեր գործի նախնական փուլն ավարտելուց հետո փոստով կտեղեկացնի հաղթող դիմորդին հարցազրույցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների և այն մասին, թե երբ տեղի կունենա մուտքի ներգաղթային արտոնագրի հարցազրույցը հյուպատոսական բաժնում: Ժամադրության այս նամակը պետք է բերել արտոնագրի հարցազրույցին: Միևնույն ժամանակ ՔՀԿ-ը կուղարկի Ձեր գործը հյուպատոսական բաժին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ գործը Քենտուկիի հյուպատոսական կենտրոնից հյուպատոսական բաժին տեղափոխելու համար կարող է պահանջվել մի քանի շաբաթ: Այդ պատճառով խնդրում ենք սպասել Ձեր հարցազրույցի մասին տեղեկացնող նամակին ՔՀԿ-ից և այնտեղից գործն ուղարկելուց հետո անմիջապես կապ չհաստատել հյուպատոսական բաժնի հետ:
Հյուպատոսական բաժին հասնելուց հետո Ձեր գործը կմնա այստեղ մինչև արտոնագրի հարցազրույցը: Ձեր գործի վերաբերյալ հարցերի դեպքում, երբ այն գտնվում է հյուպատոսական բաժնում, խնդրում ենք էլեկտրոնային փոստով նամակ գրել հյուպատոսարանի` ներգաղթային արտոնագրերի ենթաբաժնի էլեկտրոնային փոստի հասցեով. ivyerevan@state.gov: Բոլոր հաղորդագրություններում անպայման նշեք Ձեր գործի համարը, ամբողջական անունը և ծննդյան թվականը:
|