«Հարցրեք հյուպատոսին» խորագրի ներքո
«Հարցրեք հյուպատոսին» խորագրի ներքո զետեղվում են այն հարցերը, որոնք հետաքրքրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ այցելելու կամ մշտական բնակության մեկնելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներին, ու այդ հարցերի պատասխանները` պատրաստված հյուպատոսական բաժնի կողմից: Եթե դուք ընդհանուր բնույթի ունեք ուղղված հյուպատոսին, ապա գրեք մեզ էլ. փոստի AskTheConsulYerevan@state.govհասցեով: Ամեն ամիս մենք կընտրենք մի քանի հարց, որոնք պատասխանների հետ միասին կզետեղվեն այս էջում: Հարցերը կարող եք գրել անգլերեն կամ հայերեն լեզուներով, պատասխանները կլինեն հայերեն ու անգլերեն:
Ուշադրություն. «Հարցրեք հյուպատոսին» բաժնում մենք ՉԵՆՔ պատասխանի անձնական բնույթի հարցերին, ու նաև չենք անդրադառնա վիզաների հետ կապված առանձին գործերի մանրամասների: Եթե ունեք կոնկրետ հարցեր առանձին գործերի վերաբերյալ, ապա խնդրում ենք Ձեր հարցումներն ուղղել ստորև ներկայացվող հասցեներով` ելնելով Ձեր հարցի բնույթից.
ՀԱՐՑՐԵՔ ՀՅՈՒՊԱՏՈՍԻՆ
Ապրիլ 2009թ.
Հարց. Հայաստան իմ այցի ընթացքում կորցրել եմ գրին քարտս: Ի՞նչ անեմ, որ կարողանամ վերադառնալ Միացյալ Նահանգներ:
Եթե կորցրել եք Ձեր գրին քարտը կամ այն գողացել են, և դուք Միացյալ Նահանգներից բացակայել եք մեկ տարուց պակաս ժամանակով, ապա դուք պետք է դիմեք ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժնի ամերիկյան քաղաքացիների սպասարկման ծառայությանը երկուշաբթի-ուրբաթ օրերին ժամը 13:30-16:30-ի սահմաններում` ստանալու վերադարձը արտոնող նամակ: Այդ նամակի համար դիմելիս դուք պետք է ներկայացնեք Հայաստան Ձեր մուտքը հաստատող փաստաթղթեր (օրինակ` ինքնաթիռի նստեցման կտրոնը կամ հայկական անձնագիրը), փաստաթուղթ ոստիկանությունից, որ ցույց է տալիս, թե երբ եք կորցրել կամ երբ է գողացվել Ձեր գրին քարտը և պետք է վճարեք 165 ԱՄՆ դոլար: Անհրաժեշտ փաստաթղթերը հյուպատոսական բաժնին ներկայացնելուց հետո Ձեր վերադարձն արտոնող նամակը պատրաստ կլինի մեկ կամ երկու շաբաթից, չնայած երբեմն կարող է ավելի երկար ժամանակ պահանջվել: Ձեզնից նաև կպահանջվի 3-4 հատ անձնագրի լուսանկար:
Եթե ԱՄՆ-ից բացակայելու ժամանակահատվածը մեկ տարուց ավել է, դուք պետք է դիմեք վերադարձող մշտական բնակչի մուտքի արտոնագրի համար, որպեսզի նախ պարզվի, թե Ձեր օրինական կարգավիճակն ԱՄՆ-ում դեռ պահպանվում է, թե ոչ: Դուք կարող եք գալ հյուպատոսական բաժին ամերիկյան քաղաքացիների սպասարկման ժամերին (երկուշաբթի-ուրբաթ օրերին ժամը 13:30 – 16:30) և լրացնենք վերադարձող մշտական բնակչի կարգավիճակը ճշտելու մասին DS-117 դիմումը և վճարեք 400 ԱՄՆ դոլար վերադարձման ոչ ենթակա գումար: Պետք է նաև ներկայացնեք ապացույցներ ու հիմնավորող փաստաթղթեր այն փաստի վերաբերյալ, թե ինչու եք ստիպված եղել ԱՄՆ-ից բացակայել մեկ տարուց ավել ժամանակով: Դիմումը ներկայացնելուց հետո կպարզվի արդյոք Ձեր մշտական օրինական բնակչի կարգավիճակը ԱՄՆ-ում պահպանվում է, թե ոչ: Եթե այո, ապա Ձեզնից կպահանջվի վճարել ևս 400 ԱՄՆ դոլար գումար, որպեսզի Ձեր մուտքի ներգաղթային արտոնագիրը վերաթողարկվի և դուք վերադառնաք ԱՄՆ:
********************
Հարց. Անչափահաս դուստրս պլանավորում է ուսանողական փոխանակման ծրագրի շրջանակում մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Մուտքի արտոնագիր ստանալու համար նրան արդյո՞ք անհրաժեշտ է հատուկ թույլտվություն ինձանից:
Մուտքի տուրիստական արտոնագրի համար դիմող անչափահաս երեխաները հյուպատոսական բաժին հարցազրույցի ներկայանալիս պետք է անպայման գան ծնողներից գոնե մեկի կամ օրինական խնամակալի ուղեկցությամբ, ովքեր բանավոր կհաստատեն, որ տեղյակ են և չեն առարկում, որ երեխան ուղևորվի Միացյալ Նահանգներ: Եթե ծնողը կամ խնամակալը ներկա չեն, ապա նրանց կողմից պետք է լինի նոտարական վավերացմամբ թույլտվություն` թարգմանչի կողմից վավերացված թարգմանությամբ, որը երեխան կներկայացնի հյուպատոսին հարցազրույցի ժամանակ: Նախքան մուտքի արտոնագրի տրամադրումը հյուպատոսը պետք է հավաստիանա, որ երեխայի երկու ծնողներն էլ նրա ուղևորության վերաբերյալ առարկություններ չունեն:
Այն դեպքում, երբ անչափահաս երեխան մշտական բնակության համար ներգաղթում է Միացյալ Նահանգներ, պարտադիր պահանջվում է թույլտվություն երկու ծնողների կողմից, հատկապես այն դեպքում, երբ ծնողները ամուսնալուծված են: Այս դեպքում մնացող ծնողը պետք է պատրաստի նոտարի կողմից վավերացված թույլտվություն` թարգմանչի կողմից վավերացված թարգմանությամբ առ այն, որ դեմ չէ Միացյալ Նահանգներ երեխայի մշտական ներգաղթին: Նկատի ունեցեք, որ երկու ծնողների հետ միասին ԱՄՆ ներգաղթող անչափահաս երեխաների գերակշիռ մասի համար մուտքի ներգաղթային արտոնագրի հարցազրույցի ժամանակ չի պահանջվում ներկայացնել որևէ գրավոր թույլտվություն:
|