Embassy Seal
US Department of State
U.S. Embassy in Armenia
""

"Հարցրեք Հյուպատոսին" նյութերի արխիվ:

- 2008 -
- 2009 -
Ապրիլ 2009թ.

Հարց. Հայաստան իմ այցի ընթացքում կորցրել եմ գրին քարտս: Ի՞նչ անեմ, որ կարողանամ վերադառնալ Միացյալ Նահանգներ:

Եթե կորցրել եք Ձեր գրին քարտը կամ այն գողացել են, և դուք Միացյալ Նահանգներից բացակայել եք մեկ տարուց պակաս ժամանակով, ապա դուք պետք է դիմեք ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժնի ամերիկյան քաղաքացիների սպասարկման ծառայությանը երկուշաբթի-ուրբաթ օրերին ժամը 13:30-16:30-ի սահմաններում` ստանալու վերադարձը արտոնող նամակ: Այդ նամակի համար դիմելիս դուք պետք է ներկայացնեք Հայաստան Ձեր մուտքը հաստատող փաստաթղթեր (օրինակ` ինքնաթիռի նստեցման կտրոնը կամ հայկական անձնագիրը), փաստաթուղթ ոստիկանությունից, որ ցույց է տալիս, թե երբ եք կորցրել կամ երբ է գողացվել Ձեր գրին քարտը և պետք է վճարեք 165 ԱՄՆ դոլար: Անհրաժեշտ փաստաթղթերը հյուպատոսական բաժնին ներկայացնելուց հետո Ձեր վերադարձն արտոնող նամակը պատրաստ կլինի մեկ կամ երկու շաբաթից, չնայած երբեմն կարող է ավելի երկար ժամանակ պահանջվել: Ձեզնից նաև կպահանջվի 3-4 հատ անձնագրի լուսանկար:

Եթե ԱՄՆ-ից բացակայելու ժամանակահատվածը մեկ տարուց ավել է, դուք պետք է դիմեք վերադարձող մշտական բնակչի մուտքի արտոնագրի համար, որպեսզի նախ պարզվի, թե Ձեր օրինական կարգավիճակն ԱՄՆ-ում դեռ պահպանվում է, թե ոչ: Դուք կարող եք գալ հյուպատոսական բաժին ամերիկյան քաղաքացիների սպասարկման ժամերին (երկուշաբթի-ուրբաթ օրերին ժամը 13:30 – 16:30) և լրացնենք վերադարձող մշտական բնակչի կարգավիճակը ճշտելու մասին DS-117 դիմումը և վճարեք 400 ԱՄՆ դոլար վերադարձման ոչ ենթակա գումար: Պետք է նաև ներկայացնեք ապացույցներ ու հիմնավորող փաստաթղթեր այն փաստի վերաբերյալ, թե ինչու եք ստիպված եղել ԱՄՆ-ից բացակայել մեկ տարուց ավել ժամանակով: Դիմումը ներկայացնելուց հետո կպարզվի արդյոք Ձեր մշտական օրինական բնակչի կարգավիճակը ԱՄՆ-ում պահպանվում է, թե ոչ: Եթե այո, ապա Ձեզնից կպահանջվի վճարել ևս 400 ԱՄՆ դոլար գումար, որպեսզի Ձեր մուտքի ներգաղթային արտոնագիրը վերաթողարկվի և դուք վերադառնաք ԱՄՆ:

********************

Հարց. Անչափահաս դուստրս պլանավորում է ուսանողական փոխանակման ծրագրի շրջանակում մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Մուտքի արտոնագիր ստանալու համար նրան արդյո՞ք անհրաժեշտ է հատուկ թույլտվություն ինձանից:

Մուտքի տուրիստական արտոնագրի համար դիմող անչափահաս երեխաները հյուպատոսական բաժին հարցազրույցի ներկայանալիս պետք է անպայման գան ծնողներից գոնե մեկի կամ օրինական խնամակալի ուղեկցությամբ, ովքեր բանավոր կհաստատեն, որ տեղյակ են և չեն առարկում, որ երեխան ուղևորվի Միացյալ Նահանգներ: Եթե ծնողը կամ խնամակալը ներկա չեն, ապա նրանց կողմից պետք է լինի նոտարական վավերացմամբ թույլտվություն` թարգմանչի կողմից վավերացված թարգմանությամբ, որը երեխան կներկայացնի հյուպատոսին հարցազրույցի ժամանակ: Նախքան մուտքի արտոնագրի տրամադրումը հյուպատոսը պետք է հավաստիանա, որ երեխայի երկու ծնողներն էլ նրա ուղևորության վերաբերյալ առարկություններ չունեն:

Այն դեպքում, երբ անչափահաս երեխան մշտական բնակության համար ներգաղթում է Միացյալ Նահանգներ, պարտադիր պահանջվում է թույլտվություն երկու ծնողների կողմից, հատկապես այն դեպքում, երբ ծնողները ամուսնալուծված են: Այս դեպքում մնացող ծնողը պետք է պատրաստի նոտարի կողմից վավերացված թույլտվություն` թարգմանչի կողմից վավերացված թարգմանությամբ առ այն, որ դեմ չէ Միացյալ Նահանգներ երեխայի մշտական ներգաղթին: Նկատի ունեցեք, որ երկու ծնողների հետ միասին ԱՄՆ ներգաղթող անչափահաս երեխաների գերակշիռ մասի համար մուտքի ներգաղթային արտոնագրի հարցազրույցի ժամանակ չի պահանջվում ներկայացնել որևէ գրավոր թույլտվություն:

"Հարցրեք Հյուպատոսին" էջի արխիվները
"" 
— KEY EMBASSY LINKS —

— U.S. Government Reports —

— Other Information —

American Corners' Logo
Get Free Adobe Reader

This website contains PDF documents. To read them, Get Adobe Reader!


Embassy of the United States