Հոկտեմբեր 2008թ.
Հարց. Ի՞նչ հանգամանքներում և ինչպե՞ս կարող եմ ես ստանալ երկրորդ ամերիկյան անձնագիր:
ԱՄՆ պետքարտուղարության ընդհանուր քաղաքականությունն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի չի կարող ունենալ մեկից ավել գործող/ուժի մեջ գտնվող անձնագիր, եթե դրա վերաբերյալ չկա հատուկ թույլտվություն պետքարտուղարությունից: Երկրորդ անձնագիր ունենալ կարող է թույլատրվել հետևյալ դեպքերում. 1) եթե դուք ուղևորվում եք մի երկիր, որտեղ Ձեզ կարող են մերժել վիզայի տրամադրումը կամ մուտքի թույլտվությունը Ձեր անձնագրում առկա նշումների կամ որոշակի երկրների վիզաներ ունենալու պատճառով կամ 2) դուք անհապաղ ուղևորվում եք որևէ տեղ, սակայն այդ պահին Ձեր ձեռքին անձնագիր չունեք որևէ օտարերկրյա վիզայի կամ օտարերկրյա կառավարության ինչ-որ գործընթացի տևական ձգձգման պատճառով, որի համար պահանջվում է Ձեր անձնագիրը:
Երկրորդ անձնագիր ստանալու համար պետք է գալ դեսպանատուն ամերիկյան քաղաքացիների սպասարկման ժամերին` Ձեզ հետ ունենալով երկու լուսանկար ու անձը և ամերիկյան քաղաքացիությունը հաստատող ընդունելի փաստաթուղթ (օրինակ` Ձեր ընթացիկ անձնագիրը): Հարկ կլինի լրացնել դիմում անձնագիր ստանալու վերաբերյալ (Application for U.S. Passport) և տալ գրավոր հայտարարություն, որով հիմնավորում եք երկրորդ անձնագիր ստանալու Ձեր պահանջը: Երկրորդ անձնագիր ստանալու համար կատարվում են սովորական անձնագրի ստացման համար սահմանված բոլոր գանձումները:
Հարց. Ներկայումս ես Հայաստանում չեմ: Կարո՞ղ եմ ոչ ներգաղթային վիզայի միջնորդավճարը վճարել այն երկրում, որտեղ հիմա գտնվում եմ կամ կա արդյո՞ք գումարն առցանց/օնլայն վճարելու տարբերակ:
Ոչ ներգաղթային վիզաների միջնորդավճարի առցանց/օնլայն վճարման տարբերակ չկա, իսկ Հայաստանի համար կիրառվելիք գումարը պետք է վճարվի Հայաստանում: Ոչ ներգաղթային վիզայի համար դիմելիս նախատեսված վերադարձման ոչ ենթակա գումարը պետք է վճարվի Հայէկոնոմբանկի որևէ մասնաճյուղում առձեռն: Վճարելուց հետո այդ գումարի ստացականը ուժի մեջ է մեկ տարի:
Հարց. Ոչ ներգաղթային վիզայի համար դիմելուց հետո ինչքա՞ն ժամանակ անց է նշանակվում հարցազրույցը և հարցազրույցից հետո ինչքա՞ն ժամանակ անց է տրվում վիզան:
Այցելելով http://travel.state.gov/visa/temp/wait/tempvisitors_wait.php էջը դուք կարող եք իմանալ, թե ինչպիսին է հերթը ոչ ներգաղթային վիզայի հարցազրույցի համար: Այս էջ կարող եք նաև անցում կատարել դեսպանատան http://www.usa.am էջից` համապատասխան հղման միջոցով: Երբ արդեն այդ էջում եք, բացվող ցանկից ընտրելով “Yerevan”-ը դուք կարող եք տեսնել, թե քանի օրից կարելի է հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերել, ու ինչքան ժամանակից պատրաստ կլինի վիզան:
Հարց. Ինձ հայտնել են, որ ներգաղթային վիզայի համար իմ հարցազրույցը նշանակված է մեկ շաբաթից: Այդ ընթացքում ես չեմ հասցնի պատրաստել իմ բոլոր փաստաթղթերը: Կարո՞ղ եմ հետաձգել հարցազրույցը մինչև ամեն ինչ պատրաստ լինի:
Այո, դուք կարող եք փոխել հարցազրույցի օրը: Գրեք մեզ IVYerevan@state.gov էլեկտրոնային փոստով` նշելով Ձեզ մտահոգող հարցերն, ու մենք Ձեզ կառաջարկենք հարցազրույցի այնպիսի ժամկետ, որ հասցնեք պատրաստվել դրան:
"Հարցրու Հյուպատոսին" նյութերի արխիվ:
|