Embassy Seal
US Department of State
U.S. Embassy in Armenia
 
    Վիզաներին Առնչվող Ծառայություններ  Ոչ-Ներգաղթային Արտոնագրեր  Ոչ-ներգաղթային վիզայի համար դիմելու կարգը Արտահերթ հարցազրույցներ Վճարումներ ոչ-ներգաղթային ԱՄՆ մուտքի արտոնագրերի համար Պահանջվող Փաստաթղթեր Լրացուցիչ Փաստաթղթեր Ձեր արտոնագրի օգտագործումը Արտոնագրի Մերժումներ Մոռացել եք Հանձնել Ձեր I-94 Կամ I-94w Քարտերը  Ներգաղթային Արտոնագրեր  Հարցրեք հյուպատոսին  Օգտակար Հղումներ

ԱՄՆ մուտքի ոչ-ներգաղթային արտոնագրի համար դիմելու կարգը

ՔԱՅԼ 1. վճարում: Ոչ-ներգաղթային արտոնագրի համար դիմող յուրաքանչյուր ոք պետք է վճարի 131 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ “Հայէկոնոմբանկ”-ի որևէ մասնաճյուղում: Գումարը վերադարձման ենթակա չէ: Գումարի դրամային համարժեքը հաշվարկվում է ամեն ամիս դեսպանության կողմից սահմանվող փոխարժեքի համաձայն: Հիշեք, որ վճարման կատարումը հաստատող ստացականն ուժի մեջ է միայն մեկ տարի: Գումարը վճարելուց հետո մեկ տարվա ընթացքում դուք կարող եք հարցազրույցի օր նշանակել: “Հայէկոնոմբանկ”-ի մասնաճյուղերի ցանկը կարող եք գտնել http://www.aeb.am կայքում:

ՔԱՅԼ 2. հարցաթերթիկների լրացում: Յուրաքանչյուր դիմող պետք է լրացնի մուտքի արտոնագրի դիմումի DS-156 ձևը առցանց/օնլայն եղանակով` այցելելով http://evisaforms.state.gov կայքը: Լրացնելու մանրմասներին ծանոթացեք այստեղ: Հարցազրույցի ներկայանալիս դիմողը պետք է իր հետ բերի այդ լրացված հարցաթերթիկի ստորագրված տարբերակը: Այն հյուպատոսական բաժնին ուղարկելու անհրաժեշտություն չկա: Եթե պահանջվում է, ապա լրացրեք նաև անհրաժեշտ մյուս հարցաթերթիկները` DS-157 ձևը, որը լրացվում է 16-45 տարեկան արական սեռի բոլոր դիմողների կողմից և/կամ DS-158 ձևը, որը լրացվում է ուսանողական (F, M) ու փոխանակման (J) ծրագրերի մասնակիցների կողմից: Ձեռագիր լրացված հարցաթերթիկները չեն ընդունվում: Պահանջվող փաստաթղթերին ծանոթացեք այստեղ: Լրացուցիչ հարցաթերթիկների մանրամասներին ծանոթանալու համար այցելեք http://travel.state.gov/visa/frvi/forms/forms_1342.html կայքէջը:

ՔԱՅԼ 3. հարցազրույցի նշանակում: Գումարը “Հայէկոնոմբանկ”-ում վճարելուց և համապատասխան հարցաթերթիկները լրացնելուց հետո, յուրաքանչյուր դիմող պետք է առցանց/օնլայն եղանակով ընտրի հյուպատոսական պաշտոնյայի հետ հարցազրույցն անցնելու օրը: Հարցազրույցի օրը և ժամը ընտրելու համար այցելեք հետևյալ կայքէջը. https://evisaforms.state.gov/default.asp?postcode=YRV&appcode=3

Յուրաքանչյուր ոք ինքն է պատասխանատու, որպեսզի նախքան ուղևորությունը բավարար ժամանակ լինի արտոնագրի ձևակերպման համար: Խորհուրդ ենք տալիս հարցազրույցի օրը նշանակել նախանշվող ուղևորությունից առնվազն երեք շաբաթ առաջ: Ձևակերպման համար սահմանված ժամանակահատվածը ՉԻ ՆԵՐԱՌՈՒՄ այն ժամանակը, որ պահանջվում է լրացուցիչ վարչական ձևակերպումների կամ հատուկ պահանջների դիտարկման համար: Այդպիսի դեպքերում ձևակերպման համար պահանջվող ժամանակահատվածը պայմանավորված է առանձին գործերի հանգամանքներով: Արտոնագրի ձևակերպման համար պահանջվող ժամանակահատվածի վերաբերյալ մանրամասներ կարող եք գտնել http://travel.state.gov/visa/temp/info/info_1301.html կայքէջում: Դիմողները պետք է իմանան, որ ներկայացված է միջին հաշվով պահանջվող ժամանակը, սակայն ծանրաբեռնվածությունից կախված կարող են տատանումներ լինել: Այցելեք http://travel.state.gov/visa/tempvisitors_wait.php կայքէջը` իմանալու, թե տվյալ պահին դիմելիս, երբ կկարողանաք հարցազրույցի գալ:

ՔԱՅԼ 4. հարցազրույց: Ներկայացեք հարցազրույցի լիովին պատրաստված վիճակում: Մանրամասներին ծանոթացեք այստեղ: Հարցազրույցի օրը ներկայացեք նշանակված ժամից ոչ շուտ, քան կես ժամ: Դրանից շուտ Ձեզ չեն ընդունի: Դեսպանության տարածքում չեք կարող ունենալ բջջային հեռախոս, լուսանկարչական սարքավորումներ, փեյջեր կամ այլ էլեկտրոնային սարքավորումներ ու նախքան մուտք գործելը դրանք պետք է ի պահ հանձնել: Դիմողից կարող է պահանջվել մինչև երկու ժամ` ամբողջ գործընթացի համար:

Հարցազրույցի համար հյուպատոսական բաժին կարող է մուտք գործել միայն դիմողը, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմողն անչափահաս է (18 տարին չլրացած) և նրան ուղեկցում է ծնողներից մեկը, կամ հոգաբարձուն, կամ էլ հաշմանդամ է, որն օգնության կարիք է զգում: Ազգականները, ընկերները, գործատուները, փաստաբաններն ու այլոք, այդ թվում նաև ԱՄՆ քաղաքացիները, չեն կարող ներկա գտնվել հարցազրույցին:

ԱՄՆ բազմակի մուտքի արտոնագրերը տրամադրվում են հյուպատոսության պաշտոնյայի հայեցողությամբ` ելնելով դիմորդի ճանապարհորդական կարիքներից և պատմությունից: Եթե Ձեր դիմումը հաստատվում է, ապա` Դուք կարող եք պաշտոնյայից խնդրել բազմակի մուտքի արտոնագիր: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեկ տարվա բազմակի մուտքի արտոնագրի համար պետք է վճարեն 50 ԱՄՆ դոլար հավելավճար:

Տրված արտոնագրերը կարող եք ստանալ հարցազրույցից 2 օր հետո, աշխատանքային օրերին, ժամը 17:00` դեսպանատան հիմնական մուտքի մոտ գտնվող պատուհանից:

ՔԱՅԼ 5: Հարցազրույցի համար դեսպանատուն ներկայանալիս Ձեզ կընդունեն և կուղեկցեն դեպի հյուպատոսական բաժին: Այնտեղ մատնահետքեր կհանձնեք, ապա կարճ ժամանակ անց կհրավիրվեք հարցազրույցի: Այս գործընթացի մանրամասներին ծանոթացեք այստեղ:

  
— KEY EMBASSY LINKS —

— U.S. Government Reports —

— Other Information —

American Corners' Logo
Get Free Adobe Reader

This website contains PDF documents. To read them, Get Adobe Reader!


Embassy of the United States