Embassy Seal
US Department of State
U.S. Embassy in Armenia
 
    Վիզաներին Առնչվող Ծառայություններ  Ոչ-Ներգաղթային Արտոնագրեր  Մուտքի ներգաղթային արտոնագրերի հետ կապված ծառայություններ Տեղում տրված միջնորդագրեր Տեղեկություն գործի կարգավիճակի մասին Մուտքի ներգաղթային արտոնագրի համար պահանջվող փաստաթղթեր Ներգաղթային արտոնագրի հետ կապված ծառայությունների վճարները Տեղեկություններ բազմազանության արտոնագրերի մասին Տեղեկություններ անչափահաս երեխաների համար  Տեղեկություններ որդեգրման մասին Մուտքի ներգաղթային արտոնագրերի կիրառումը Կորած կամ ժամկետանց “Գրին քարտ” Դիմեք մուտքի ներգաղթային արտոնագրերի բաժնին  Հարցրեք հյուպատոսին  Օգտակար Հղումներ

Տեղեկություններ որդեգրման մասին

Որդեգրման ընթացակարգերն ըստ Հաագայի կոնվենցիայի

Միացյալ Նահանգներն ու Հայաստանը երկուսն էլ միացել են Որդեգրման մասին Հաագային կոնվենցիային: Ըստ կոնվենցիայի որդեգրման որոշ ծառայություններ կոնվենցիայի շրջանակում իրականացվող որդեգրումների հետ կապված իրավասու են իրականացնել միայն դաշնային մակարդակում հավատարմագրված որոշակի կառույցներ: Երբ երեխա է որդեգրվում կոնվենցիայի մասնակից որևէ երկրից, ապա որդեգրող ծնողները գիտեն, որ իրենց սպասարկող գերատեսչությունը պետք է ունենա հավատարմագրում` ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից նախանշված հավատարմագրող կառույցների կողմից: Այդ կառույցները արհեստավարժության ու էթիկայի նորմերին համահունչ գործունեությունը երաշխավորող միասնական չափանիշների համաձայն գնահատում են ծառայություն մատուցող կազմակերպություններին: Հաագայի կոնվենցիայի հետ կապված մանրամասների համար տես` http://adoption.state.gov/hague/overview.html.

Որոշակի օրենքներից ու կանոնակարգերից ելնելով հյուպատոսական բաժինը չի կարող երաշխավորել որդեգրման ծառայություն մատուցող որևէ կազմակերպության: Որդեգրող ծնողներին խորհուրդ է տրվում որդեգրման ծառայություններից օգտվելուց առաջ լիակատար ուսումնասիրություն կատարել ծառայություն մատուցողի վերաբերյալ: ԱՄՆ-ում գրանցված կառույցների համար որդեգրող ծնողները կարող են դիմել Better Business Bureau-ին և/կամ տվյալ նահանգի լիցենզավորող մարմնին: Նաև կարող եք բացել ԱՄՆ պետդեպարտամենտի հյուպատոսական գործերի վարչության` "Working with an Agency" էջը http://adoption.state.gov կայքում:

Որդեգրման հարցերով Հաագայի կոնվենցիայի նպատակով ԱՄՆ կենտրոնական մարմին է հանդիսանում ԱՄՆ պետդեպարտամենտի` երեխաների հարցերով գրասենյակը` մայրաքաղաք Վաշինգտոնում: Կենտրոնական մարմինը կոնվենցիայով սահմանված կարգով հետևում ու զբաղվում է որդեգրման ծառայություններ մատուցողների առնչությամբ ներկայացված բողոքներին Հաագայի կոնվենցիայի բողոքարկումների ռեգիստրի միջոցով, տես` http://adoptionusca.state.gov/HCRWeb/WelcomeForm.aspx: Նրանք, ովքեր ցանկանում են իրենց մտահոգությունները հայտնել որդեգրման ծառայություններ մատուցողների վերաբերյալ, կարող են դա անել այցելելով վերը նշված էջը: Ձեր բողոքներով կանցկացվի հետաքննություն` ըստ կոնվենցիայով սահմանված կարգի:

Հայաստանին առնչվող տեղեկություններ

Հայաստանից որդեգրում կատարելու վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու համար այցելեք Հայաստանի մասին տեղեկություններ ապահովող էջը http://adoption.state.gov/country/armenia.html.

Պայմանավորվածություն որդեգրվողի մուտքի արտոնագրի դիմումի ու հարցազրույցի ժամկետների վերաբերյալ

ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր գալիս են Հայաստան երեխա որդեգրելու հետ կապված աշխատանքները ավարտին հասցնելու համար, խորհուրդ է տրվում մուտքի ներգաղթային արտոնագրերի բաժնին IVYerevan@state.gov էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկել գրություն, որպեսզի պայմանավորվածություն ձեռք բերվի արտոնագրի դիմումի ներկայացման ու հարցազրույցի ժամկետների վերաբերյալ: Ընդհանուր առմամբ դիմումների ձևակերպման աշխատանքները կատարվում են երկուշաբթի օրերին ժամը 14:00-17:00 սահմաններում, իսկ հարցազրույցը նշանակվում է հաջորդ օրը: Որդեգրողների հետ միասին հարցազրույցին պետք է ներկայանան որդեգրվող երեխան և տեղում որդեգրման հարցերով զբաղվողը: Սովորաբար որդեգրվող երեխաների մուտքի արտոնագիրը տրամադրվում է հենց հարցազրույցի օրը, սակայն երբեմն լինում են բացառություններ: Ուստի որդեգրող ծնողներին խորհուրդ է տրվում ուղևորություն չնախատեսել անմիջապես հարցազրույցին հաջորդող օրը, քանի որ հնարավոր են անսպասելի ձգձգումներ մուտքի արտոնագրի տրամադրման հարցում` կապված տեխնիկական պրոբլեմների կամ ճշգրտման կարիք ունեցող հարցերի առկայությամբ, ինչպիսին օրինակ կարող է լինել որդեգրվող երեխայի լիակատար համապատասխանությունը “ծնողազուրկի” սահմանմանը` ըստ ամերիկյան օրենքների:

  
— KEY EMBASSY LINKS —

— U.S. Government Reports —

— Other Information —

American Corners' Logo
Get Free Adobe Reader

This website contains PDF documents. To read them, Get Adobe Reader!


Embassy of the United States