ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
Քանի որ յուրաքանչյուր դիմողի դեպքը առանձնահատուկ է, որևէ առանձին փաստաթուղթ չի կարող երաշխավորել արտոնագրի տրամադրումը: Բացի այդ, հարցազրույցի արդյունքը հազվադեպ է պայմանավորված լինում ներկայացված փաստաթղթերով: ԱՄՆ օրենսդրությամբ պահանջվում է, որ նախքան արտոնագրի տրամադրումը, Միացյալ Նահանգներ ուղևորվելու մտադրություն ունեցող անձը պետք է հիմնավորի իր այցի նպատակն ու օրինականությունը և ցույց տա, որ մտադիր չէ բնակություն հաստատել Միացյալ Նահանգներում:
Ցանկացած փաստաթուղթ կամ հիմնավորում առ այն, որ դիմողն ունի ամուր տնտեսական, ընտանեկան, գործնական ու սոցիալական կապեր իր բնակության երկրի հետ, կարող է օգտակար լինել: Այս կարգի փաստաթղթերն ըստ արտոնագրերի առանձին տեսակների թվարկվում են ստորև: Այս փաստաթղթերը պայմանավորված են արգոնագրի տեսակով ու ներկայացվող ցանկերը չեն համարվում ամբողջական ու ընդգրկուն ցանկեր: Դիմողն իր հայեցողությամբ կարող է ներկայացնել ցանկացած այլ փաստաթուղթ, որն իր կարծիքով անհրաժեշտ է ԱՄՆ-ից դուրս իր կապերը ցույց տալու կամ այցելության նպատակը ներկայացնելու համար:
-
Գործարար կամ զբոսաշրջության արտոնագրեր
Գործարար կամ զբոսաշրջության արտոնագրի համար դիմելիս մենք խորհուրդ ենք տալիս անպայմանորեն ներկայացնել Ձեր արտոնագրի դիմումի հետ կապված հավելյալ հիմնավորող փաստաթղթեր, ինչպիսիք են`
- դիմողի ընտանիքի անդմաների անձնագրերը
- ամուսնության վկայականը (կնոջ/ամուսնու դիմումի դեպքում) և ծննդյան վկայականները (երեխաների կամ ընտանիքի դիմումի դեպքում)
- տեղեկանք ընթացիկ աշխատավարձի չափի վերաբերյալ
- հրավերք ԱՄՆ-ի գործընկերներից
- քաղվածքներ խնայողական բանկային հաշիվներից
- սեփականության փաստաթղթեր
- գործող գրանցված ձեռնարկության ու վերջին հարկային վճարումների վերաբերյալ փաստաթղթեր (սեփական բիզնես ունեցողների համար)
- տեղեկանք դպրոցից/բուհից, առաջադիմության թերթիկ/գրքույկ (ուսանողների/աշակերտների համար) և այլն:
Այցելուների արտոնագրերի, պահանջվող ու լրացուցիչ փաստաթղթերի մասին, արտոնագրերի դիմումների մերժումների մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք http://travel.state.gov/visa/temp/types/types_1262.html կայքէջը և http://www.unitedstatesvisas.gov կայքը:
- Ուղևորություն բուժման նպատակով
Բուժման նպատակով Միացյալ Նահանգներ ուղևորվող մարդիկ պետք է բավարարեն նաև ոչ-ներգաղթային արտոնագրի համար սահմանված որակավորման չափանիշներին: Բուժման հետ կապված ուղևորության մանրամասներին ծանոթանալու համար այցելեք http://travel.state.gov/visa/temp/types/types_1262.html#10a կայքէջը:
-
Ուսանողական արտոնագրեր
- I-20 ձևը
- SEVIS-ի (ուսանողական ու փոխանակման ծրագրերի տեղեկատվական համա¬կարգի) միջնորդավճարի կատարումը փաստող ստացական. եթե արտոնագրի հարցազրույցի ժամանակ այս գումարը վճարված չէ, ապա դիմողը արտոնագիր չի կարողանա ստանալ: Հիշեք` SEVIS –ի միջնորդավճարը պետք է վճարվի նախքան հարցազրույցը: Վճարման կարգին ծանոթանալու համար այցելեք http://www.ice.gov/sevis/ կայքէջը:
- դիմողի ընտանիքի անդամների անձնագրերը
- ուսման ու բնակության ծախսերը հոգալու կարողությունը հաստատող փաստաթղթեր, այսինքն կրթաթոշակի նշանակման մասին գրություն, բանկային հաշվի քաղվածքներ, ստացականներ դպրոցից/բուհից և այլն
- խնամքի տակ գտնվողի համար նախատեսված F-2 տեսակի արտոնագրի համար դիմողները (F-1 վիզայի համար դիմածի կին/ամուսին կամ երեխաներ) պետք է ներկայացնեն F-1-ի համար դիմած կամ մուտքի արտոնագիր ունեցող անձի հետ իրենց ազգակցական կապը հաստատող փաստաթուղթ:
F-1 տեսակի արտոնագրերի մասին մանրամասներ կարող եք գտնել այցելելով http://travel.state.gov/visa/temp/types/types_1268.html կայքէջը:
|